Կուրիլյան կղզիներում ակտիվացել է Էբեկո հրաբուխը՝ արտանետելով մոխրի 4.5 կիլոմետրանոց սյուն

09:53 • 24.10.18

Կուրիլյան Պարամուշիր կղզու հյուսիսային հատվածում գտնվող Էբեկո հրաբուխն ակտիվացել է՝ արտանետելով մոխրի 4.5 կմ բարձրությամբ սյուն:

Ինչպես հայտնում է tass.ru-ն, արտակարգ իրավիճակների ծառայությունից տեղեկացրել են, որ մոխրի արտանետումը տեղի է ունեցել հոկտեմբերի 24-ին:

Մասնագետների փոխանցմամբ՝ ներկայում հրաբխի մոտակայքում գտնվող բնակավայրերի բնակիչների համար սպառնալիք չկա:

Աղբյուրը հավելում է, որ Էբեկոն ակտիվացել է 2016թ. նոյեմբերի կեսերից: Հրաբուխը գտնվում է Սևեռո Կուրիլսկ քաղաքից 7 կմ դեպի հյուսիս-արևմուտք: