ՆԱՍԱ-ն «Ռոսկոսմոսի» ղեկավարին ԱՄՆ է հրավիրել

04:32 • 24.10.18

ՆԱՍԱ-ն (Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալություն) առաջարկել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինին 2019 թվականի սկզբին այցելել ԱՄՆ, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով գործակալության մամուլի քարտուղար Մեգան Պաուերսին:

«Հաջորդ տարվա սկզբին ՆԱՍԱ-ն հրավիրում է պարոն Ռոգոզինին ԱՄՆ», - հայտնել է Պաուերսը՝ ընդգծելով, որ այցի հստակ ամսաթիվն առայժմ որոշված չէ:

Նրա խոսքով՝ ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրայդենսթայնը մտադիր է Ռոգոզինի հետ մասնակցել բաց համաժողովին: Գործակալության ներկայացուցիչն ընդգծել է, որ ԱՄՆ ղեկավարության ներկայացուցիչներին թույլ է տրվում շփվել «Ռոսկոսմոսի» ղեկավարի հետ՝ չնայած նրա նկատմամբ սահմանված պատժամիջոցներին: