Սանկտ Պետերբուրգում 17-ամյա աղջիկը վազելիս կոմայի մեջ է ընկել

19:07 • 23.10.18

Սանկտ Պետերբուրգում 17-ամյա աղջիկն առավոտյան վազքից հետո տեղափոխվել է մանկական քաղաքային հիվանդանոց: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով բուժհաստատության մամլո ծառայությանը:

Երեքշաբթի լրատվամիջոցները հաղորդել են, որ երկուշաբթի կեսօրին շտապօգնության բժիշկները Երկաթուղային պողոտայից 2001 թվականին ծնված աղջկա են տեղափոխել հիվանդանոց: Վերջինիս ինքնազգացողությունը վատթարացել է վազքի ժամանակ: Աղբյուրի տվյալներով՝ աղջիկը կոմայի մեջ է ընկել:

«Անչափահաս աղջիկը մեզ մոտ բուժում է ստանում», - ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով 17-ամյա աղջկա հոսպիտալացման մասին հարցին: