Մեծ Բրիտանիայի թագուհին առաջին անգամ հրապարակավ խոսել է Brexit-ի մասին. The Daily Express

13:06 • 24.10.18

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդն առաջին անգամ հրապարակավ արտահայտվել է Brexit-ի վերաբերյալ, այդ մասին նա խոսել է Նիդեռլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրի հետ, գրում է The Daily Express-ը:

Թագուհու խոսքով՝ Մեծ Բրիտանիան ձգտում է Եվրոպայի հետ «նոր տեսակի գործընկերության»:

Էլիզաբեթ Երկրորդը հավելել է, որ այն արժեքները, որ կիսում են Մեծ Բրիտանիան ու Նիդեռլանդները, իրենց երկրի «մեծագույն հարստություններից են»:

Օրերս Լոնդոնն ու Բրյուսելը հստակեցրել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու պայմանները:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում ԵՄ-ի կազմը լքելու հարցով հանրաքվե է անցկացվել, որի արդյունքում ընտրողների մոտ 52 տոկոսը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն: Հետաքրքրական է, որ Շոտլանդիայում հանրաքվեի մասնակիցների 62 տոկոսը ցանկություն է հայտնել շարունակել ԵՄ-ին անդամակցությունը: