Անջելինա Ջոլին Պերուում հանդիպել է նախագահի և Վենեսուելայից ներգաղթյալների հետ (լուսանկարներ, տեսանյութ)
Հոլիվուդյան գերաստղ Անջելինա Ջոլին, որը նաև ՄԱԿ-ի ներգաղթյալների հարցերով հատուկ դեսպանն է, այցելել է Պերու, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Մարտին Վիսկարայի հետ:
Ինչպես նշում է Daily Mail-ը, դերասանուհին հանդիպել է նաև տնտեսական ճգնաժամի հետևանքով Վենեսուելայից Պերու արտագաղթած ներգաղթյալների հետ:
Ջոլին խոստովանել է, որ ուղղակի ապշել է՝ նման տեսարանի ականատես դառնալով:
«Տվյալ տարածաշրջանում պատմության մեջ խոշորագույն զանգվածային գաղթն է տեղի ունենում: Ճգնաժամային իրավիճակն ավելի շոկային է դառնում, երբ գիտակցում ես, որ այն հնարավոր էր կանխել»,-հայտարարել է Ջոլին:
Դերասանուհին Վիսկարայի հետ քննարկել է միգրացիոն ճգնաժամի լուծման ուղիները:
«Այսքան մարդկանց հանդիպելուց, նրանց հետ զրուցելուց հետո, ինձ համար ակնհայտ է, որ արտագաղթը նրանց ընտրությունը չէ: Ես պատմություններ եմ լսել այն մասին՝ ինչպես են մարդիկ մահանում սովից, դեղերի բացակայությունից, նրանք ենթարկվում են բռնության և հետապնդումների»,-նշել է Ջոլին:
Հայտնի է, որ 2015թ. ի վեր Վենեսուելայից արտագաղթել է 2,6 մլն մարդ, որից 400.000-ն ապաստանել է Պերուում:
















