Մոսկվայում ավտոբուսի վարորդը կրակ է բացել ուղևորների հետ վեճի ընթացքում

16:48 • 24.10.18

Մոսկվայում ավտոբուսի վարորդը կրակ է բացել ուղևորների հետ վեճի ընթացքում, գրում է vz.ru-ն:


Միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի երեկոյան, սակայն դրա մասին հայտնի է դարձել միայն այժմ:


Կանգառներից մեկում ուղևորները վեճի են բռնվել վարորդի հետ, ինչից հետո նա 2 անգամ օդ է կրակել МР-79 9ТМ զենքով: Դրանից հետո վարորդը նստել է ավտոբուս ու շարունակել ճանապարհը:


Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել: Իրավապահները ձերբակալել են 31-ամյա վարորդին, նրա դեմ հարուցվել է քրեական գործ, նրան սպառնում է մինչև 5 տարի ժամկետով ազատազրկում: