Քլինթոնի և Օբամայի փոստարկղերում ռումբեր են հայտնաբերվել
Միացյալ Նահանգների նախկին նախագահ Բարաք Օբամայի ու նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի գրասենյակների փոստարկղերում ռումբեր են հայտնաբերվել, տեղեկացնում է nytimes.com-ը:
Աղբյուրը նկատում է, որ դրանք եղել են այն նույն ռումբից, որ երկուշաբթի հայտնաբերվել էր միլիարդատեր Ջորջ Սորոսի տան փոստարկղում:
Հայտնի է, որ ռումբերը վնասազերծվել են մասնագետների օգնությամբ:
Դեռևս հայտնի չէ, թե ովքեր են կանգնած այս ամենի հետևում և ինչ դրդապատճառով են առաջնորդվել:
Մինչդեռ Սորոսի դեպքում ենթադրվում է, որ դրա հետևում կանգնած են աջակողմյան խմբավորումները:










