Իրադարձային
-ից
-ը
18:34 • 17.09.18Թատրոնի և կինոյի ինստիտուտի պաշտոնատար անձինք փաստաթղթեր են կեղծել և վատնել շուրջ 12 մլն դրամ. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Պարզվել է նաև, որ 2016 թվականի հունվարից, առանց հիմնավոր անհրաժեշտության՝ իբր ինստիտուտի կարիքների համար, տրանսպորտային միջոցի վարձակալության պայմանագիր է կնքվել պրոռեկտորներից մեկի կնոջ հետ։
17:45 • 17.09.18Հայ գիտակները հաղթել են Թբիլիսիում կայացած միջազգային ինտելեկտուալ մրցաշարում«Արդյունքից գոհ ենք. թիմն առաջին իսկ հարցից ստանձնեց առաջատարի կարգավիճակը և մինչև վերջ այն բաց չթողեց ձեռքից: Մրցաշարը վերջին ստուգատեսն էր այս տարվա նոյեմբերին Երևանում կայանալիք աշխարհի...
17:39 • 17.09.18Ժերար Դեպարդյոն ցանկանում է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ«Ես մտադիր եմ Թուրքիա այցելել հոկտեմբերին և կխոսեմ Էրդողանի հետ»,- ասել է Դեպարդյոն: Հաղորդվում է, որ Թուրքիայի քաղաքացիություն ստանալու հայտարարությունը դերասանն արել է Փհենյան այցի ընթացքում:
17:10 • 17.09.18Սոչիում մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումըՀայտնի է, որ Էրդողանը հանդիպումից անմիջապես առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ քննարկման ավարտին իր ու Պուտինի սպասվելիք ընդհանուր հայտարարությունը «նոր հույս կբերի ամբողջ տարածաշրջանին»։
17:02 • 17.09.18Պորոշենկոն դադարեցրել է Ռուսաստանի հետ բարեկամության մասին պայմանագիրըՈւկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշման համաձայն՝ ԱԳՆ-ն պետք է իրազեկի ՄԱԿ-ին, ԵԱՀԿ-ին և այլ միջազգային կազմակերպություններին պայմանագիրը դադարեցնելու Ուկրաինայի ցանկության և դրա դադարեցման հիմքերի մասին:
16:37 • 17.09.18Տիգրան Աբգարյանը չէր կարող սպանվել հատուկ ջոկատայինների գնդակից, դեպքի վայրում հատուկ ջոկտայիններ չեն եղել. Ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատարԵս այս օրերն «Մարտի 1-ի» գործով հարցաքննության չեմ հրավիրվել, բայց պատրաստ եմ համագործակցել գործի բացահայտման համար: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին ...
16:29 • 17.09.18Հակառակորդի կրակոցների արդյունքում Կոթի գյուղում քաղաքացու հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ2018թ. սեպտեմբերի 16-ին՝ ժամը 00:15-ի սահմաններում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կոթի բնակավայրի կենտրոնական մասում աջ սրունքի շրջանում հրազենային մարմնական վնասվածք է ստացել նույն բնակավայրի բնակիչ Ս.Սեփխանյանը:
15:45 • 17.09.18Մասիսի քաղաքապետը գրավի դիմաց ազատ է արձակվելՄասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը գրավով ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է նրա պաշտպան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, որ որ 2018 թվականի ապրիլի 22-ին Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի փաստով մեղադրանք ...
15:21 • 17.09.18Բրյուսելում անհայտ անձը դանակով հարձակվել է ոստիկանի վրա«Կասկածյալի ինքնությունը, ինչպես նաև հարձակման շարժառիթը դեռ պաշտոնապես հաստատված չեն: Բայց հիմքեր չկան մտածելու, որ դա ահաբեկչություն էր»,- ասել է Բրյուսելի դատախազության պաշտոնական ներկայացուցիչ Ինե վան Վիմերշը:
14:44 • 17.09.18Հայաստանը Թուրքիան չէ, պարո՛ն Փաշինյան, ու Դուք էլ Էրդողանը չեք. Սամվել Ֆարմանյան«Պետության կառավարումը, պետականաշինությունը բազմակողմանի, համակարգված ու նուրբ գործընթաց է, առավել ևս, երբ խոսքը գնում է անցումային քաղաքական իրավիճակների մասին: Հապճեպ, անհավասարակշիռ ու հախուռն գործելաոճը, անօրինական տևական գործողությունները ...»:
14:37 • 17.09.18Թե՛ Հայաստանը, թե՛ Արցախն ունակ են պաշտպանվելու, բայց սա մեր նպատակը չէ. Զ. Մնացականյան«Գիտեք, որ բոլորիս համար Լեռնային Ղարաբաղը հակամարտություն չէ, Լեռնային Ղարաբաղը մարդիկ են: Արցախցիները, մարդիկ, կոնկրետ՝ 150 հազար, իրենց անուններով, առօրյայով, իրենց ընտանիքներով, իրենք հոգսերով, իրենց հույսերով, իրենց ...»։
14:29 • 17.09.18Yerevan.today խմբագրությունում կատարվող խուզարկությունը որևէ կերպ առնչություն չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ. ՔԿՔրեական գործով ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա՝ միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ 6 տարբեր հասցեներում խուզարկություն կատարելու վերաբերյալ, որոնք բավարարվել ...
14:13 • 17.09.18Հրազդանում շենքի պայթյունի փաստով հարուցված քրեական գործով տարբեր վարկածներ են շրջանառում, որոշ հանգամանքներ արդեն իսկ պարզվել են. ՔԿՔրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 185-րդ և 235-րդ հոդվածների հատկանիշներով, այն է` ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը և ապօրինի զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
14:08 • 17.09.18Դոնբասում կործանված Boeing 777-ը խփվել է Ուկրաինային պատկանող հրթիռով. ՌԴ ՊՆՀրթիռը, որով Դոնբասում խոցվել էր MH17 չվերթն իրականացնող Boeing 777 օդանավը, պատկանել է Ուկրաինայում գտնվող զորամասին: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության գլխավոր հրթիռա-հրետանային վարչության ...
13:59 • 17.09.18Հ. Մարությանի, ՔՊ մասին էլ չեմ խոսելու, իսկ քաղաքապետի բոլոր թեկնածուներով բանավեճ անցկացնելու ֆորմատն ինձ հարմար չի. Ն. ԶոհրաբյանԻնչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանի հայտարարությանը, թե Նաիրա Զոհրաբյանի թուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը, ապա Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց…
