Հ. Մարությանի, ՔՊ մասին էլ չեմ խոսելու, իսկ քաղաքապետի բոլոր թեկնածուներով բանավեճ անցկացնելու ֆորմատն ինձ հարմար չի. Ն. Զոհրաբյան

13:59 • 17.09.18

Ես Հայկ Մարությանի, ՔՊ մասին այլևս չեմ խոսելու, երեկ ամեն ինչ ասել եմ: Այս մասին լրագրողների հետ  զրույցում ասաց ԲՀԿ  քաղաքապետի թեկնածու Նաիրա  Զոհրաբյանը, ով քարոզարշավ է իրականացնում Ավան վարչական շրջանում:

«Ձեր բոլոր հարցերը  իզուր են, հարցրեք իմ գործընկերներն»,-ընդգծեց Նաիրա  Զոհրաբյանը` հավելով, որ ինքը այսուհետ խոսելու է միայն իրենց ծրագրերի մասին:

Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի առաջարկին՝ քաղաքապետի բոլոր թեկնածուներով  բանավեճ իրականացնել, ապա Նաիրա  Զոհրաբյանը շեշտեց. «Այդ ֆորմատն ինձ  հարմար  չէ»:

Ինչ վերաբերում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խոսնակ Վահան Կոստանյանի  հայտարարությանը, թե Նաիրա Զոհրաբյանի թուրը կտրում է մինչև «դու սուս» հրահանգը, ապա Նաիրա  Զոհրաբյանը հիշեցրեց, որ  ԲՀԿ մամլո  խոսնակը պատասխանել է  դրան:

Արդեն բնակիչների հետ հանդիպման  ընթացքում Նաիրա  Զոհրաբյանն ասաց՝ առաջնահերթ խնդիրների վերաբերյալ ունեն  կոնկրետ ծրագրեր,  ներդրումային փաթեթներ.

«Երևանում այնքան խնդիրներ կան, որոնք առանց ներդրումների հնարավոր չէ  լուծել, այդ ներդրումը  կարող է  բերել միայն ԲՀԿ-ն բերել»,-ընդգծեց նա: