Ժերար Դեպարդյոն ցանկանում է Թուրքիայի քաղաքացիություն ստանալ
Հայտնի դերասան Ժերար Դեպարդյոն հայտարարել է Թուրքիայի քաղաքացիություն ստանալու ցանկության մասին, հայտնում է Aydinlik թերթը:
«Ես մտադիր եմ Թուրքիա այցելել հոկտեմբերին և կխոսեմ Էրդողանի հետ»,- ասել է Դեպարդյոն: Հաղորդվում է, որ Թուրքիայի քաղաքացիություն ստանալու հայտարարությունը դերասանն արել է Փհենյան այցի ընթացքում:
Հիշեցնենք, որ 2013թ. հունվարի 1-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Դեպարդյոյին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու մասին հրամանագիր է ստորագրել: Նշվում է, որ Դեպարդյոն պահպանել է նաև Ֆրանսիայի քաղաքացիությունը:










