Իրադարձային
-ից
-ը
13:43 • 15.09.18«Ֆլորենս»-ից էլ ուժեղ. «Մանգհութ» հզոր թայֆունը հարվածել է Ֆիլիպիններին (տեսանյութ)Քամու առավելագույն արագությունը տարերային աղետի տարածքում հասնում է 255 կմ/ժ-ի։
13:37 • 15.09.18Դատախազությանը կոչ ենք անում գնահատել ոստիկանության աշխատանքի իրավաչափությունը. ԲՀԿ ավագանու թեկնածուներ«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմից քաղաքապետի թեկնածու առաջադրած Նաիրա Զոհրաբյանը, ավագանու թեկնածուներն այսօր հրավիրված մամուլի ասուլիսին անդրադարձան ոստիկանության տարածած տեսանյութին …
13:29 • 15.09.18Չինաստանում հաքերը վաճառքի է հանել հյուրանոցների 130 մլն այցելուի անձնական տվյալներըՀաքերը 8 բիթքոին (56.000 ԱՄՆ դոլար) է պահանջում ձեռք բերած 141,5 ԳԲ ծավալով արխիվի համար, որում առկա է 240 մլն գրառում ընկերության հաճախորդների մասին։
13:28 • 15.09.18Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները միանում են վարչապետի տիկնոջ «Կանայք հանուն խաղաղության» արշավին (տեսանյութ)«Այսօր մենք՝ մայրերս, կոչ ենք անում լռեցնել աշխարհի բոլոր հրանոթները։ Երեսուն տարի է՝ արցախաադրբեջանական հակամարտությունը մահաբեր վիշտ է Հայաստանի և Ադրբեջանի
12:53 • 15.09.18Եվրոպայի համար այսօր թիվ մեկ սպառնալիքը պոպուլիզմն ու նեոնացիզմն է․ Հունաստանի նախագահՀայրենասիրության քողի տակ թաքնված պոպուլիզմն ու նեոնացիզմը միտված են միայն մեկ բանի՝ վերադարձնել անցյալի սարսափները, որոնք ժամանակին արդեն մեկ անգամ քանդել են Եվրոպան ու գրեթե ամբողջ աշխարհը։
11:58 • 15.09.18Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը չի բացառել Վենեսուելա ռազմական ներխուժման տարբերակը (տեսանյութ)«Ինչ վերաբերում է Նիկոլաս Մադուրոյի տապալմանն ուղղված ռազմական ներխուժմանը, ապա մենք չպետք է բացառենք և ոչ մի տարբերակ», - ասել է Ալմագրոն Վենեսուելային սահմանակից կոլումբական Կուկուտա քաղաքում։
11:39 • 15.09.18Ռուսաստանն ապակայունացնում է Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում, Մոլդովայում ու Ադրբեջանում իրավիճակը. ՄերկելԸստ նրա՝ այսօր բոլոր այդ պետությունները զբաղված են իրենց տարածքային ամբողջականության վերականգնմամբ, քանի որ «Ռուսաստանը կա՛մ տարածքներ է առանձնացրել այդ պետություններից, կա՛մ այնտեղ կոնֆլիկտներ բորբոքել»։
11:02 • 15.09.18Ալեքսիս Օհանյանն իր կնոջ՝ Սերենա Ուիլյամսի վերաբերյալ ծաղրանկարը «կնատյաց» է անվանել«Ես պարզապես ապշեցի, երբ իմացա, որ իմ կնոջ վերաբերյալ ռասիստական ու կնատյաց ծաղրանկար հրապարակած ավստրալական այդ թերթի գլխավոր խմբագիրը Male Champion of Change կազմակերպության անդամ է։ Արդյո՞ք...
10:44 • 15.09.18Ուկրաինայում 21-ամյա երիտասարդն ընկել է 6-րդ հարկում գտնվող ռեստորանի բացօթյա պատշգամբից ու ողջ մնացել (լուսանկարներ)1997 թվականին ծնված քաղաքացին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նա ընկել է ռեստորանի հարևանությամբ գտնվող 4-հարկանի շենքի տանիքի վրա։
10:29 • 15.09.18Մեխիկոյում մարիաչի երաժիշտների պես հագնված հանցագործները սպանել են 5 մարդուՄարիաչի երաժիշտների պես հագնված հանցագործները դեպքի վայր են ժամանել մոտոցիկլետներով և Գարիբալդիի հրապարակում կրակ բացել մարդկանց վրա։ Տեղում մահացել է 3 մարդ, ևս երկուսը մահացել են հիվանդանոցում։
09:04 • 15.09.18Կինոդերասան Ժան-Կլոդ Վան Դամը ժամանեց ԵրևանԴերասանը ժամանեց օդանավակայանի VIP սրահ ու անմիջապես ուղիղ եթերով միացավ Ֆեյսբուքի իր հետևորդներին։«Ուրախ եմ տեսնել Ձեզ»,– ասաց Վան Դամն իրեն դիմավորողներին։ Դերասանը նշեց, որ թռիչքը հրաշալի է անցել, ինքն առաջին անգամ է Հայաստանում և շատ ուրախ է այստեղ գտնվելու առիթով։
08:43 • 15.09.18Եկել է ժամանակը, որ ուս ուսի տված ազգովի իրականացնենք այն երազանքները, որ երազել ենք հազարամյակներով. Նիկոլ Փաշինյան«Անկեղծ ասած, երբ նայում էի ձեզ` մտածում էի, թե խոսքը սկսելիս ի՞նչ բառերով դիմեմ ձեզ, ասեմ` սիրելի հայրենակիցներ, հարգելի ֆրանսահայեր, սակայն որոշեցի դիմել հետևյալ կերպ. սիրելի ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացիներ, որովհետև կարծում ...»:
06:48 • 15.09.18Ճապոնիայի ափերի մոտ 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվելՃապոնիայի ափերի մոտ 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
06:31 • 15.09.18ԱՄՆ-ում աշխատանքից ազատվելու պատճառով չորս մարդու սպանած բժիշկը մահապատժի կենթարկվիԱՄՆ Նեբրասկա նահանգի դատարանը մահապատժի է դատապարտել 45-ամյա Էնթոնի Գարսիային, որը վրեժից դրդված չորս մարդու է սպանել: Զոհերի թվում եղել է նաև 11-ամյա երեխա:
05:58 • 15.09.18Հրդեհ Սիսիան քաղաքում. տուժածներ չկան«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի Ադոնցի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք և խոտածածկ տարածք:
