Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղարը չի բացառել Վենեսուելա ռազմական ներխուժման տարբերակը (տեսանյութ)
Ամերիկյան պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիս Ալմագրոն չի բացառում հարավամերիկյան Վենեսուելա ռազմական ներխուժման հավանականությունը, գրում է «РИА Новости» գործակալությունը։
«Ինչ վերաբերում է Նիկոլաս Մադուրոյի տապալմանն ուղղված ռազմական ներխուժմանը, ապա մենք չպետք է բացառենք և ոչ մի տարբերակ», - ասել է Ալմագրոն Վենեսուելային սահմանակից կոլումբական Կուկուտա քաղաքում։
Հայտնի է, որ կազմակերպության գլխավոր քարտուղարն այստեղ է ժամանել վենեսուելացի փախստականների հետ հանդիպման համար։ Նրա խոսքով՝ այս քաղաքում տիրող իրավիճակը լավագույնս է ներկայացնում «վենեսուեալական բռնապետության կեղծիքը»։
Venezolano TV հեռուստաալիքով եթեր գնացած տեսանյութում երևում է, թե ինչպես է Ալմագրոյին տեսնելով՝ նրա կողմ վազում փախստականներից մեկը, ով արտասվում է ու խնդրում նրան օգնել իրենց։
«Օգնե՛ք մեզ։ Իմ կինը և ես պրոֆեսիոնալներ ենք, սակայն այստեղ ենք գտնվում... Թող ներխուժեն ամերիկացիները»,- բղավում է տղամարդը։
Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունն ավելի վաղ հայտնել է, որ միայն 2015-2017 թվականներն ընկած ժամանակահատվածում տնտեսական ճգնաժամի պատճառով փախստական դարձած վենեսուելացիների թիվը տասնապատիկ ավելացել է։ Եթե 2015-ին նրանց ընդհանուր թիվը 89.000 էր, ապա 2017-ին նրանք արդեն 900.000 էին։
[#VIDEO] Luis Almagro es abordado por un migrante venezolano que entre lágrimas, le pide ayude a Venezuela. “¡Ayúdenos! Mi esposa y yo somos profesionales y el sueldo no nos alcanza para comer… Qué intervenga los americanos”. #14Sep (cortesía EvTV) https://t.co/Ri61XzS6A2 pic.twitter.com/YxirLX2dbW
— NTN24 Venezuela (@NTN24ve) September 14, 2018










