Ճապոնիայի ափերի մոտ 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ճապոնիայի հարավ-արևմուտյան Րյուկյու կղզիներում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հաղորդում է ТАСС-ը՝ Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնին հղումով:
Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է շաբաթ՝ սեպտեմբերի 15-ին: Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Օկինավա կղզու Նագո քաղաքից 163 կմ արևելք, օջախը՝ 2 կմ խորության վրա:
Երկրաշարժի հետևանքով զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություն դեռ չի հաղորդվել:










