Ուկրաինայում 21-ամյա երիտասարդն ընկել է 6-րդ հարկում գտնվող ռեստորանի բացօթյա պատշգամբից ու ողջ մնացել (լուսանկարներ)
Ուկրաինայի Տերնոպոլ քաղաքում 21-ամյա երիտասարդը վայր է ընկել շենքի 6-րդ հարկում գտնվող ռեստորանի բացօթյա պատշգամբից ու ողջ մնացել։
Ինչպես փոխանցում է korrespondent.net-ը, 1997 թվականին ծնված քաղաքացին եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Նա ընկել է ռեստորանի հարևանությամբ գտնվող 4-հարկանի շենքի տանիքի վրա։
Հայտնի է, որ փրկարարներն իջեցրել են նրան կտուրից ու փոխանցել հերթապահ ոստիկաններին։
Հետաքրքրական է, որ նա անգամ հրաժարվել է բժիշկների օգնությունից։












