Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները միանում են վարչապետի տիկնոջ «Կանայք հանուն խաղաղության» արշավին (տեսանյութ)
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, վարչապետի նստավայրում ընդունել էր Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին։
Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողները միանում են վարչապետի տիկնոջ «Կանայք հանուն խաղաղության» արշավին
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր՝ սեպտեմբերի 15-ին, վարչապետի նստավայրում ընդունել էր Ապրիլյան պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին։
Ապրիլյան պատերազմում զոհված կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ տիկին Համեստը հայտարարեց, որ բոլոր մայրերը մերժում են պատերազմը, ողջունում և միանում են ՀՀ վարչապետի տիկին Հակոբյանի խաղաղության արշավին։
«Այսօր մենք՝ մայրերս, կոչ ենք անում լռեցնել աշխարհի բոլոր հրանոթները։ Երեսուն տարի է՝ արցախաադրբեջանական հակամարտությունը մահաբեր վիշտ է Հայաստանի և Ադրբեջանի հոգեծին մայրերի համար»,- նշեց տիկին Համեստը և կոչ արեց ադրբեջանցի մայրերին ևս հետևել իրենց արշավին։
ՀՀ Զինված ուժերի կապիտան Արմենակ Ուրֆանյանը հանուն երկրի խաղաղության իր զինակից ընկերների հետ զոհվել է 2016 մարտի 1-ի լույս 2-ի գիշերը։ Իսկ այսօր նրա մայրը հիմնել է «Արմենակ Ուրֆանյան» հիմնադրամը, որի խորհրդանիշ պատկերը աղավնիներն են։
Հիմնադրամի նպատակն է լինելու աջակցել Ապրիլյան պատերազմի զոհերի ընտանիքներին, ինչպես նաև տարբեր միջոցառումներ իրականացնել՝ սկսած Եռաբլուրում ծառատունիկ, մինչև պատերազմի զոհերի ծննդյան միջոցառումների անցկացում։










