Իրադարձային
-ից
-ը
13:11 • 03.07.18Հրվ. Աֆրիկայում «հանգուցյալը» ողջ է հայտնաբերվել դիահերձարանի սառնարանումԲժիշկները կնոջը զննելուց հետո հայտարարել են, որ նա մահացած է, սակայն դիահերձարանի աշխատակիցներից մեկը դին զննելու ժամանակ պարզել է, որ կինը շնչում է: Արդյունքում նրան տեղափոխել են հիվանդանոց:
13:09 • 03.07.18Երևանում ծառը պոկվել և ընկել է ավտոմեքենայի վրաԴեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը: Փրկարարները ծառը հեռացրել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենայի վրայից և հերթապահել մինչ՝ Արաբկիր...
13:05 • 03.07.18Խուզարկություն է իրականացվում «Սպայկա» ՍՊԸ-ում. ՊԵԿ (թարմացվում է)2018 թվականի հուլիսի 3-ին, օրենքով սահմանված կարգով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա, Պետական եկամուտների կոմիտեի իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման և օպերատիվ հետախուզության վարչությունների ...
13:01 • 03.07.18Լիբիայի ափերի մոտ ներգաղթյալների լաստանավ է խորտակվել, ավելի քան 60 մարդ կորած է համարվումՀայտնի է նաև, որ առափնյա անվտանգության ծառայության աշխատակիցներին հաջողվել է փրկել 276 մարդու երեք լաստանավից, 41 ներգաղթյալ փրկվել է խորտակված լաստանավից։ Մահացածների քաղաքացիությունը չի հստակեցվում...
12:54 • 03.07.18Փարիզում պատշգամբից կախված երեխային փրկած ներգաղթյալը հրշեջ է դարձել (լուսանկարներ)Հիշեցնենք, որ 22-ամյա երիտասարդը փրկել էր 4-րդ հարկի պատշգամբից ցած ընկնելու վտանգի մեջ հայտնված երեխային: Գասաման մի պատշգամբից մյուսն է բարձրացել ու, ի վերջո, հասել 4-րդ հարկ՝ բռնելով երեխային:
12:28 • 03.07.18Եգիպտացի զինվորականները 3 ծայրահեղականի են վնասազերծել Սինայի թերակղզումՆշվում է, որ հակաահաբեկչական գործողության շրջանակում ձերբակալվել է ևս 60 մարդ՝ ահաբեկիչների հետ կապեր ունենալու կասկածանքով:
12:22 • 03.07.18Լարսի անցակետում հայկական բեռնատարների կուտակումներ են. պատճառը վրացական անցակետում ներդրված համակարգն էԼարսի անցակետը բաց է, որևէ խնդիր չկա, ուղղակի մեծ հերթ է գոյացել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի նախագահ Հերբերտ Համբարձումյանը: «Վրացական անցակետում տոմսերի ամրագրման նոր համակարգ է ներդրվել: Վրաստանի էկոնոմիկայի ...
12:16 • 03.07.18Վարչապետի որոշմամբ՝ Գարուշ Դավթյանը նշանակվել է քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման 10-րդ կետի 5-րդ ենթակետը՝ Գարուշ Դավթյանին նշանակել քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար»,-ասված է որոշման մեջ։
11:37 • 03.07.18Լոռիում պարարտանյութերի ու ցորենի սերմացուի տրամադրման գործընթացքում յուրացման և պաշտոնական կեղծիք կատարելու դեպքով հարուցված քրգործերն ուղարկվել են դատարանԱյնուհետև ցանկանալով թաքցնել հափշտակության հանգամանքը՝ 2017թ. Լ.Դ.-ն կնքել է ազոտական պարարտանյութ ստացած, սակայն իբր դրա դիմաց վճարումներ չկատարելու պատճառով պարտքեր կուտակած շահառուների կեղծ ցուցակներ և ներկայացրել Լոռու մարզպետարան:
11:27 • 03.07.18«Եթե ադրբեջանցիները կարողանային օգտվել Google-ից, կգտնեին բոլոր հարցերի պատասխանները». Լապշինը՝ «հայերից ստացած փողերի» մասին«Անկեղծ ասած՝ ինձ համար անգամ ձանձրալի է ծիծաղել իմ «հայկական» փողերի մասին ադրբեջանցի գործիչների անիմաստ հայտարարությունների վրա: Այդ մարդիկ իսկապես ապրում են Քարի դարում և անգամ չեն փորձում ինքնակրթվել, զարգանալ...
11:16 • 03.07.18Ստեփանավանի սոցիալական ծառայության աշխատակիցները սխալ հասցեներ են մուտքագրել նպաստների համար. յուրացվել է մոտ 14.5 միլիոն դրամ (տեսանյութ)Հունիսի 28-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայության ...
11:06 • 03.07.18Ադրբեջանի բնակչությունը Մինգեչաուրի ՀԷԿ-ում վթարի պատճառով բացի լույսից մնացել է նաև առանց ջրիԱդրբեջանի տարածքում լույս հուլիսի 3-ին Մինգեչաուրի ՀԷԿ-ում տեղի ունեցած վթարի պատճառով էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումն ազդել է նաև ջրամատակարարման վրա:
10:50 • 03.07.18Թրամփը նամակներ է ուղարկել ՆԱՏՕ-ի անդամ երկրների առաջնորդներին․ The New York Times«Ինչպես մենք քննարկել էինք Ձեր ապրիլյան այցի ժամանակ, ԱՄՆ-ում աճում է հիասթափությունն առ այն, որ որոշ դաշնակիցներ խոստացածի պես չեն ավելացրել (պաշտպանության ոլորտի) ծախսերը»,- մեջբերվում է Թրամփի...
10:40 • 03.07.18«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Ռայմոնդ ԳևորգյանըԱյսօր տեղի է ունենում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի խորհրդի անդրանիկ նիստը, որին մասնակցում է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ով ներկայացրեց, թե ինչպես թանգարան ՊՈԱԿ-ը ներկայումս ...
10:24 • 03.07.18Վարչապետը փոխմարզպետներ է նշանակելՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի քանի որոշումներ է ստորագրել: Անահիտ Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Անահիտ Սարգսյանին նշանակել Հայաստանի ...
