Իրադարձային
-ից
-ը
13:16 • 27.02.18Հայտնաբերվել է Սևանում 14 օր առաջ անհետ կորած քաղաքացու դինՋրափրկարարներն այսօր՝ ժամը 14:31-ին, Ախթամար կղզուց 3 կմ դեպի հյուսիս-արևելք՝ «Սիսուան» ռեստորանի մոտակայքում հայտնաբերել են դի։ Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության լրատվական ծառայությունից։ Հիշեցվում է, որ փետրվարի 17-ին, ժամը 08:47-ին տեղեկություն ...
13:04 • 27.02.18Մեքսիկայում հատուկ գործողության արդյունքում ազատ են արձակել առևանգված ամերիկացիներըԽոսքը Տեխաս նահանգի բնակիչների մասին է, որոնք կորել էին Մոնտերեյ քաղաքում: Փետրվարի 17-ին նրանք ժամանել են Նուևո Լեոն, իսկ հաջորդ օրը նրանց բարեկամները կորցրել են նրանց հետ կապը:
12:40 • 27.02.18Մեծամորի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մայրը խնամքին ունի 4 երեխա. նոր մանրամասներԿինը հայտնել է, որ 2018թ. փետրվարի 21-ի լույս 22-ի գիշերն իրենց տան լոգարանում ծննդաբերել է արական սեռի երեխա, որից հետո, ըստ կնոջ, երեխան մահացել է, և նա մահացած նորածնին դրել է պոլիէթիլենային տոպրակի մեջ, ապա գցել շենքի բակում գտնվող աղբամանը:
12:38 • 27.02.18Սիրիան դատապարտել է ԱՄՆ վարչակազմի՝ Երուսաղեմում դեսպանատուն բացելու մտադրությունըԹել Ավիվից ամերիկյան դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր դեռևս նախորդ տարվա դեկտեմբերի 6-ին՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք:
12:29 • 27.02.18Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով հետախուզվող տղամարդը ներկայացել է ՔԿՓետրվարի 26-ին, ժամը 11.25-ին, կամավոր ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչություն է ներկայացել 1983 թ. ծնված Արթուր Կ.-ն։
12:24 • 27.02.18«Աերոֆլոտ»-ը մեծացրել է ձեռքի ուղեբեռի թույլատրելի չափըԱյժմ թույլ է տրվում անցկացնել առավելագույնը 55 սանտիմետր երկարությամբ, 40 սանտիմետր լայնությամբ և 25 սանտիմետր բարձրությամբ ուղեբեռ: Մինչ այդ թույլատրելի բարձրությունը 20 սանտիմետրն էր:
12:13 • 27.02.18Տավուշում ադրբեջանական զինուժը կրակ է բացել դիրքերի ու գյուղերի ուղղությամբ. նշանակալի վնասներ չեն եղելԵրեկ` փետրվարի 26-ի երեկոյան ժամերին, ադրբեջանական զինուժը կրակ է բացել Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Տեղեկությունը Tert.am -ի հետ զրույցում հաստատեց ՀՀ պաշտպանության
11:51 • 27.02.18Երկու պերուացի մահացել է՝ փորձելով ինքնաթիռի շասսիում թաքնված հասնել Նյու ՅորքՈստիկանության փոխանցմամբ՝ անտոմս ուղևորները հայտնաբերվել են Գուայակիլ քաղաքի օդանավակայանի թռիչքուղու վրա՝ օդանավի թռիչքից կարճ ժամանակ անց:
11:39 • 27.02.18Սաուդյան Արաբիայի թագավորը պաշտոններից ազատել է երկրի ռազմական ղեկավարությանըԱյլ հրամանագրերով՝ հեռացվել է մի քանի նահանգապետ, նրանց տեղակալները, ինչպես նաև՝ քաղաքապետներ: Բացի այդ՝ կադրային փոփոխությունների շրջանակում կառավարությունում կին է նշանակվել....
11:22 • 27.02.18Մեծամորի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը պարզվել է2018թ. փետրվարի 26-ին Մեծամոր քաղաքի աղբանոցում մահացած հայտնաբերված նորածնի մոր ինքնությունը պարզվել է: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը: «Նորածնի մոր ինքնությունը պարզվել է, նա Մեծամորի բնակիչ է ...»։
10:42 • 27.02.18Պեկինում տագնապի դեղին մակարդակ է հայտարարվել սմոգի պատճառովՓետրվարի 27-ի առավոտվա դրությամբ՝ մեկ խորանարդ մետրի վրա PM2.5 վնասակար մասնիկների մակարդակը հասել է 262 միկրոգրամի: Պաշտոնատար անձինք հայտնում են, որ...
10:24 • 27.02.18Մեքսիկայում խաղատանը որոտացած պայթյունի հետևանքով տարհանվել են հարյուրավոր մարդիկԸստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ գազի կուտակումը, որը հրդեհի բռնկման պատճառ է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ:
10:11 • 27.02.18Պապուա Նոր Գվինեայում երկրաշարժի հետևանքով մահացել է 30 մարդ, կա ավելի քան 300 տուժած (լուսանկարներ)Ստորգետնյա ցնցումները նպաստել են սողանքների առաջացմանը, ինչի հետևանքով վնասվել ու փլուզվել են շենքեր: Բնական աղետն էլեկտրամատակարարման ու ավիահաղորդակցության աշխատանքում...
09:54 • 27.02.18Արևելյան Ղուտայում քիմիական նոր հարձակում է իրականացվել, Պուտինն առաջարկել է օրական 5-ժամյա հրադադար պահպանել (լուսանկարներ, տեսանյութ) 18+Սիրիայի Արևելյան Ղուտա շրջանի Ալ Շիֆունյահ գյուղում քիմիական հարձակում է իրականացվել, ինչի հետևանքով կան բազմաթիվ տուժածներ, այդ թվում՝ երեխաներ, գրում է The Daily Mail-ը` հավելելով, որ հարձակման ենթարկված գյուղը...
09:04 • 27.02.18ՃՏՊ Աշտարակ-Ագարակ ավտոճանապարհին. մեկ մարդ մահացել է, կան տուժածներՓետրվարի 27-ին՝ ժամը 04:17-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն ահազանգ է ստացվել, որ Ագարակ-Ոսկեվազ ավտոճանապարհին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. կան տուժածներ: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
