Պապուա Նոր Գվինեայում երկրաշարժի հետևանքով մահացել է 30 մարդ, կա ավելի քան 300 տուժած (լուսանկարներ)

10:11 • 27.02.18

Պապուա Նոր Գվինեայում ուժգին երկրաշարժի հետևանքով մահացել է 30 մարդ, գրում է Post Courier-ը:

Հայտնի է, որ լույս երկուշաբթի տեղի ունեցած երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.5 մագնիտուդ, դրան հաջորդել է մի քանի հետցնցում, երկրաշարժի օջախը գտնվել է 25 կմ խորության վրա:

Նշվում է, որ երկրաշարժից տուժել է ավելի քան 300 մարդ:

Ստորգետնյա ցնցումները նպաստել են սողանքների առաջացմանը, ինչի հետևանքով վնասվել ու փլուզվել են շենքեր: Բնական աղետն էլեկտրամատակարարման ու ավիահաղորդակցության աշխատանքում ընդհատումների պատճառ է դարձել:

Բացի այդ՝ ցնցումները խաթարել են նաև նավթագազային ընկերությունների աշխատանքը: