Սաուդյան Արաբիայի թագավորը պաշտոններից ազատել է երկրի ռազմական ղեկավարությանը

11:39 • 27.02.18

Սաուդյան Արաբիայի թագավորը պաշտոններից ազատել է երկրի գլխավոր ռազմական հրամանատարներին, այդ թվում՝ Գլխավոր շտաբի ղեկավարին, հայտնում է BBC-ն:


Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ-Սաուդի հրամանագրերով հեռացվել է երկրի գլխավոր շտաբի ղեկավար Աբդուլ Ռահման բեն Սալեհ ալ-Բունյանը, ինչպես նաև ցամաքային զորքերի և օդային պաշտպանության ուժերի, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի ղեկավարները:


Այլ հրամանագրերով՝ հեռացվել է մի քանի նահանգապետ, նրանց տեղակալները, ինչպես նաև՝ քաղաքապետներ: Բացի այդ՝ կադրային փոփոխությունների շրջանակում կառավարությունում կին է նշանակվել. աշխատանքի և սոցիալական զարգացման հարցերով փոխնախարար է դարձել Թամադեր ար-Ռամահը:


Կադրային փոփոխությունները տեղի են ունենում համալիր բարեփոխումների ֆոնին, որոնք իրականացնում է սաուդյան գահի թագաժառանգ Մուհամեդ իբն Սալմանը: