Մեքսիկայում խաղատանը որոտացած պայթյունի հետևանքով տարհանվել են հարյուրավոր մարդիկ

10:24 • 27.02.18

Մեքսիկայի Տիխուանա քաղաքի խաղատներից մեկում հզոր պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով տարհանվել են հարյուրավոր մարդիկ: Այս մասին գրում է РИА Новости գործակալությունը:

Ըստ նախնական տվյալների՝ պայթյունի պատճառ կարող էր հանդիսանալ գազի կուտակումը, որը հրդեհի բռնկման պատճառ է դարձել եռակցման աշխատանքների ժամանակ:

Խաղատնից ու շրջակա շենքերից շտապ տարհանվել է շուրջ 600 մարդ:

Նշվում է, որ տեղի աշխատողներից մեկը լուրջ այրվածքներ է ստացել, նրա վիճակը գնահատվում է ծանր: Այլ տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: