Իրադարձային
-ից
-ը
10:24 • 28.02.18Թուրքական 3 նախարարություն բողոք է հղել Չեխիային«Մենք կատարել էինք անհրաժեշտ ընթացակարգերն ու հղել Սալիհ Մուսլիմի արտահանձնման վերաբերյալ պահանջը... Մենք չենք հրաժարվելու այս գործից: Որ երկիր ուզում է գնա՝ հանգիստ չենք թողնի», - ասել է թուրք նախարարը:
10:15 • 28.02.18Միջազգային տիեզերակայանի անձնակազմը բարեհաջող Երկիր է վերադարձելՄիջազգային տիեզերակայանում 168 օր անցկացնելուց հետո Երկիր են վերադարձել Ալեքսանդր Միսուրկինը, Մարկ Վանդե Հայն ու Ջո Ակաբան:
10:07 • 28.02.18Google-ը սխալմամբ արգելել է «Գնումներ» ծառայությունում «զենք» բառը պարունակող որևէ ապրանք փնտրել«Սխալ է տեղի ունեցել «Գնումներ» ծառայության որոնման արդյունքներում, և մենք աշխատում ենք այդ հարցը լուծելու ուղղությամբ»,- նշել է ընկերությունը՝ հավելելով, որ իր քաղաքականությունում փոփոխություններ տեղի չեն ունեցել:
10:01 • 28.02.18Երևանի կենտրոնի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել. բժիշկները հոսպիտալացված բնակչի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրությանՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն փետրվարի 28-ին, ժամը 05:19-ին տեղեկություն է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի թիվ 14 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում ծուխ է նկատվում:
09:40 • 28.02.18Երուսաղեմի Սբ Հարության տաճարը եռօրյա բողոքի ակցիայից հետո վերաբացվել է, հարյուրավոր ուխտավորներ շտապել են եկեղեցի (լուսանկարներ)Երուսաղեմի խոշորագույն քրիստոնեական եկեղեցիները փետրվարի 28-ի առավոտյան վերաբացել են Սուրբ Հարության տաճարի դռները՝ վերջ դնելով եռօրյա բողոքի ակցիային, որն ուղղված էր քաղաքապետարանի՝ եկեղեցիներից ու վանքերից...
09:28 • 28.02.18Չեխիայում գրիպից մահացել է 50 մարդՆշվում է, որ հիվանդությունն ամենից ծանր տանում են տարեց մարդիկ, որոնց դեպքում գրիպը նպաստում է այլ հիվանդությունների սրացմանը: Պատահական չէ, որ 50 մահացածներից 43-ը 60-ն անց քաղաքացիներ են:
09:22 • 28.02.18Խաղաղության նոբելյան մրցանակին այս տարի ավելի քան 300 թեկնածու է հավակնումՀավակնորդների անունները, ավանդույթի համաձայն, չեն հրապարակվում: Սակայն Նոբելյան հանձնաժողովի առանձին անդամներ երբեմն հայտնում են, թե ում են առաջադրել:
23:57 • 27.02.18Ռուսաստանը կզրկվի միջազգային մրցաշարեր անցկացնելու իրավունքիցԱրգելքը չի տարածվի այն մրցաշարերի, որոնքց անցկացման համար արդեն պայմանագրեր են ստորագրվել, այդ թվում և 2018-ի ֆուտբոլի Աշխարհի առաջնության վրա:
21:11 • 27.02.18Հնդկաստանում հայրը չի նկատել՝ ինչպես են առևանգել կողքին կանգնած դստերը (լուսանկարներ, տեսանյութ)Հնդկաստանի Մումբայ քաղաքում փոքրիկ աղջնակին առևանգել են հոր աչքի առաջ, երբ երեխան նրանից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվել:
20:35 • 27.02.18ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ջրհեղեղի նախազգուշացում է տրվել՝ առատ անձրևների պատճառով (լուսանկարներ)Հորդառատ անձրևներն ու ջրհեղեղն անցյալ շաբաթ վնասներ են հասցրել ԱՄՆ-ի կենտրոնական և հարավային նահանգներին:
19:44 • 27.02.18Ֆրանսիացի պաշտոնյաները կգիշերեն փողոցում՝ անօթևանների խնդիրները բարձրաձայնելու համարՖրանսիայի մայրաքաղաքային շրջանը ներկայացնող մոտ 50 պաշտոնյա խիստ ցրտի պայմաններում ողջ գիշերն անցկացնելու է փողոցում, որպեսզի ուշադրություն հրավիրվի անօթևանների սառչելու խնդրին:
18:33 • 27.02.18Ոստիկանության մոտ երկու տասնյակ ծառայողներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններիցՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ ազատվել են աշխատանքից: Tert.am-ի տեղեկություններով՝ մոտ երկու տասնյակ ծառայողներ են ազատվել իրենց զբաղեցրած պաշտոններից, այդ թվում ոմանք ուղարկվել են թոշակի:
17:14 • 27.02.18Ադրբեջանի ԿԸՀ-ն պաշտոնապես գրանցել է Ալիևին որպես նախագահի թեկնածուՆախընտրական արշավը սկսվում է մարտի 19-ին և կավարտվի ապրիլի 10-ին:
17:01 • 27.02.18Երևանում հաճախորդը մերսողի բնակարանում բռնությամբ հափշտակել է նրա iPhone 8-ըՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում….
16:39 • 27.02.18Մերձմոսկովյան շրջանում ձերբակալվել է հակառուսական հայտարարություններով հայտնի լեհ լրագրող Թոմաշ ՄացեյչուկըՄացեյչուկը բազմիցս մասնակցել է ռուսական դաշնային հեռուստաալիքներով հեռարձակվող թոք-շոուներին, նրա հակառուսական արտահայտությունների պատճառով 2017 թվականի ապրիլին НТВ հեռուստաալիքի եթերում...
