Ոստիկանության մոտ երկու տասնյակ ծառայողներ ազատվել են իրենց զբաղեցրած պաշտոններից

18:33 • 27.02.18

ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով ոստիկանության մի շարք ծառայողներ ազատվել են աշխատանքից: Tert.am-ի տեղեկություններով՝ մոտ երկու տասնյակ ծառայողներ են ազատվել իրենց զբաղեցրած պաշտոններից, այդ թվում ոմանք ուղարկվել են թոշակի:

Ազատումները տեղի են ունեցել ոստիկանության միջին օղակներում՝ հանրապետության ողջ մասշտաբով՝ Երևանում և ՀՀ մարզերում:

Ոստիկանության մոտ երկու տասնյակ  ծառայողներին ազատելու, ոմանց նաև թոշակի ուղարկելու մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեցին  ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից: Տեղեկությունը հաստատելուց զատ ոստիկանությունից այլ մանրամասներ չհայտնեցին:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել էր, որ համակարգում կադրային լուրջ քաղաքականություն են վարելու, և այն կարծրացած մարդիկ, ովքեր չեն կարողանում ձևափոխվել, կփոխարինվեն երիտասարդներով։