ԱՄՆ-ի մի շարք նահանգներում ջրհեղեղի նախազգուշացում է տրվել՝ առատ անձրևների պատճառով (լուսանկարներ)

20:35 • 27.02.18

Հորդառատ անձրևներն ու ջրհեղեղն անցյալ շաբաթ վնասներ են հասցրել ԱՄՆ-ի կենտրոնական և հարավային նահանգներին:

Այս մասին հայտնում է CNN-ը՝ նշելով, որ եղանակային պայմանների հետևանքով առնվազն 3 մարդ է մահացել, իսկ ջրհեղեղի վտանգը դեռևս չի անցել: Մինչև հինգշաբթի ջրհեղեղի նախազգուշացում է տրվել Արկանզաս, Լուիզիանա, Օկլահոմա և Տեխաս նահանգներում:

Բացի այդ, Ինդիանա, Միսսուրի և Օհայո նահանգների ղեկավարները արտակարգ դրություն են հայտարարել հետագա ջրհեղեղի վտանգի պատճառով:

Նշվում է, որ երեքշաբթի և չորեքշաբթի անձրևի տեսքով ավելի առատ տեղումներ են սպասվում Միսսուրի և Թենեսի գետերի հարակից շրջաններում: