Չեխիայում գրիպից մահացել է 50 մարդ

09:28 • 28.02.18

Չեխիայում գրիպի համաճարակի պատճառով վերջին երեք շաբաթում մահացել է 50 մարդ, այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով երկրի Պետական բժշկական ինստիտուտի տվյալներին:

Նշվում է, որ հիվանդությունն ամենից ծանր տանում են տարեց մարդիկ, որոնց դեպքում գրիպը նպաստում է այլ հիվանդությունների սրացմանը: Պատահական չէ, որ 50 մահացածներից 43-ը 60-ն անց քաղաքացիներ են: Մյուս մահացածների տարիքը տատանվում է 25-59 տարեկանի սահմաններում:

Չեխիայի հիվանդանոցներում շարունակում է գտնվել 199 մարդ, որոնց վիճակը գնահատվում է ծանր: 

Հիվանդանոցների մեծ մասում մուտքը վարակակիրների մոտ արգելված է: