Հնդկաստանում հայրը չի նկատել՝ ինչպես են առևանգել կողքին կանգնած դստերը (լուսանկարներ, տեսանյութ)

21:11 • 27.02.18

Հնդկաստանի Մումբայ քաղաքում փոքրիկ աղջնակին առևանգել են հոր աչքի առաջ, երբ երեխան նրանից մի քանի մետր հեռավորության վրա է գտնվել:

Ինչպես նշում է Daily Mail-ը, հայրը խանութում աշխատելիս է եղել և չի էլ նկատել, թե ինչ է կատարվում: Կատարվածը ֆիքսել է վերահսկման տեսախցիկը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է երեխան փողոց դուրս վազել, իսկ անծանոթ տղամարդը, որն առաջին հայացքից, թվում է, թե կողքով էր անցնելու, գրկում է աղջկան և շարունակում ճանապարհը, ասես ոչինչ էլ տեղի չի ունեցել:

Հայրը դստեր անհետանալու մասին ահազանգել է միայն որոշ ժամանակ անց: Նա մտածել է, թե երեխան պարզապես խաղում է փողոցում: Ոստիկանությունն ստուգել է տեսագրությունները և վեց ժամ անց ձերբակալել է երեխային առևանգողին:

Աղբյուրը ոչինչ չի հաղորդում տղամարդու դրդապատճառների կամ երեխայի առողջական վիճակի մասին: