Մեքսիկայում հատուկ գործողության արդյունքում ազատ են արձակել առևանգված ամերիկացիները

13:04 • 27.02.18

Մեքսիկայի Նուևո Լեոն նահանգում ազատ են արձակվել օրեր առաջ առևանգված ԱՄՆ-ի երկու քաղաքացիները: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով նահանգի ոստիկանությանը:

Խոսքը Տեխաս նահանգի բնակիչների մասին է, որոնք կորել էին Մոնտերեյ քաղաքում: Փետրվարի 17-ին նրանք ժամանել են Նուևո Լեոն, իսկ հաջորդ օրը նրանց բարեկամները կորցրել են նրանց հետ կապը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ամերիկացիներն ազատ են արձակվել առևանգումների դեմ պայքարող ջոկատի հատուկ գործողության արդյունքում. հանցագործները ձերբակալվել են տեղում:

Նշվում է, որ ԱՄՆ քաղաքացիներն արդեն ժամանել են հայրենիք: