Իրադարձային
-ից
-ը
13:19 • 19.10.17Կանադայի վարչապետը չի կարողացել զսպել արցունքները ռոքեր Գորդ Դաունիի մահվան կապակցությամբ (լուսանկարներ, տեսանյութ)«Այսօր առավոտյան մենք կորցրինք լավագույններից մեկին: Գորդն ընկերս էր, բայց միևնույն ժամանակ նա բոլորի ընկերն էր: Առանց Գորդ Դաունիի այս երկիրն առաջվանը չի լինի: Կարծում էի, որ կդիմանամ, բայց՝ ոչ...
13:16 • 19.10.17Իսպանիայի կառավարությունը հայտարարել է, որ կդիմի Կատալոնիայի ինքնավար կարգավիճակը չեղարկելու քայլինԻսպանիայի կառավարությունը կսկսի Սահմանադրության 155-րդ հոդվածը գործարկելու գործընթացը, որը վերացնում է Կատալոնիայի ինքնավար կարգավիճակը, հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կառավարության հայտարարությունը:
13:03 • 19.10.17«Սասունցի Դավիթ» կայարանում՝ երկաթուղու գծերի վրա կասկածելի իր է հայտնաբերվել. ահազանգ ԱԻՆ-ումԴեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
12:59 • 19.10.1760-ամյա կինը բերման է ենթարկվել` միկրոավտոբուսում գրպանահատություն կատարելու կասկածանքով. ոստիկանությունԱննման Ա.-ն նաև հայտնել է, որ հոկտեմբերի 16-ին, ժամը 10.00-ին, թիվ 32 երթուղու միկրոավտոբուսի սրահում գողացել է դրամապանակ, որի մեջ եղել է 23.000 դրամ:
12:54 • 19.10.17Երևանում ընտանիքի անդամները թունավորվել են շմոլ գազիցԺամը 00.55-ին հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազ հարցականով» ախտորոշմամբ «շտապօգնության» խումբը իրենց մոտ է տեղափոխել 1997 թ. ծնված Սուսաննա Մ.-ին:
12:30 • 19.10.17Քարաթափում` Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկՀոկտեմբերի 19-ին, ժամը 09:55-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:
12:17 • 19.10.17Մոսկվայի կենտրոնում հայի սպանության պատճառը եղել է ճանապարհային կոնֆլիկտըՌԴ իրավապահ մարմինները ձերբակալել են Մոսկվայի բնակչի՝ հայ տղամարդու սպանության կակածանքով, որն իրականացվել է հոկտեմբերի 16-ին, Մոսկվայի Նովոսլոբոդսկայա փողոցում: Այդ մասին lenta.ru-ին հայտնել է Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի մայրաքաղաքային գլխավոր վարչության ներկայացուցիչ ...
12:08 • 19.10.17Վարչապետը հանձնարարեց 2 ամսում ուսումնասիրել Երևանում խցանումների նվազեցման տարբերակները (տեսանյութ)Կառավարության այսօրվա նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարականներ տվեց ճանապարհային երթևեկության ընթացքում առաջացող խցանումները վերացնելու վերաբերյալ: Վարչապետն ասաց, որ վերջին ժամանակահատվածում կառավարության կողմից նախաձեռնվել են ...
11:49 • 19.10.17Բրիտանացի միլիարդատերը պատմել է Օբամայի սեղանին արտասովոր «կարմիր կոճակի» մասին«Այն նախկինում օգտագործվում էր տագնապի ազդանշանի համար, բայց հիմա ես այն սեղմում եմ, որպեսզի հյուրերի համար թեյ պատվիրեմ»,-միլիարդատիրոջը բացատրել էր Օբաման:
11:48 • 19.10.17Ահաբեկիչները ցանկանում են «նոր սեպտեմբերի 11» կազմակերպել. ԱՄՆ ներքին անվտանգության նախարարություն«Նրանք ցանկանում են ինքնաթիռ կործանել, հետախուզական տվյալներն այդ մասին են վկայում»,- ասել է նա Լոնդոնում ամերիկյան դեսպանատանն ունեցած ելույթում:
10:57 • 19.10.17Ինչպե՞ս խուսափել Ղարաբաղում նոր պատերազմից՝ լսումներ ԱՄՆ-ի Կոնգրեսում«Ապրիլյան քառօրյա պատերազմի հանգեցրած գործոններից շատերը ոչ միայն առկա են, այլև էլ ավելի են սրվել», - Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հելսինկյան Հանձնաժողովում անցած Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի շուրջ...
10:46 • 19.10.17Նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի ընդունած մի շարք օրենքներ է ստորագրելՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան (կից հայտարարությամբ) վավերացնելու մասին, «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև...
09:53 • 19.10.17Իրաքյան Քրդստանը երբևէ չի ցանկացել պատերազմ Բաղդադի հետ. Քրդստանի ԱԳՆՔրդստանի ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է, որ իրենք ձգտում են հարցը լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով՝ փոխադարձ համաձայնության մթնոլորտում:
04:34 • 19.10.17ԱՄՆ-ի այգիներից մեկում հրաձգություն իրականացնողին ձերբակալել ենԱվելի վաղ հաղորդել էինք, որ հրաձգության հետևանքով 3 մարդ մահացել էր, ևս 5 մարդ վիրավորվել, ովքեր ծանր վիճակում են գտնվում:
02:38 • 19.10.17ԻՊ հանդեպ հաղթանակից հետո կարող է գրանցվել ահաբեկչական սպառնալիքի աճՍեշնսը մասնավորապես հայտարարել է, որ ահաբեկչական վտանգը իրատեսական է, և ԻՊ դեմ հաղթանակից հետո ակնկալվում է ոչ թե ահաբեկչության նվազում, այլ նույնիսկ դրա հարձակումների աճ։
