ԱՄՆ-ի այգիներից մեկում հրաձգություն իրականացնողին ձերբակալել են

04:34 • 19.10.17

ԱՄՆ Մերիլենդ նահանգի գործարար շրջանի այգու տարածքում հրաձգություն կազմակերպած հանցագործին արդեն ձերբակալել են, հայտնում է տեղի ոստիկանությունը:

 

Ավելի վաղ հաղորդել էինք, որ հրաձգության հետևանքով 3 մարդ մահացել էր, ևս 5 մարդ վիրավորվել, ովքեր ծանր վիճակում են գտնվում: 


Հրաձգություն իրականացնող անձը՝ Ռադի Պրինսը, թաքնվել էր դեպքի վայրից, սակայն նրան արդեն կարողացել են գտնել: Ըստ նախնական տվյալների՝ տղամարդը կրակել էր իր գործընկերների վրա: