Քարաթափում` Կապանի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի մոտակայքում. դեպքի վայր է մեկնել 1 մարտական հաշվարկ

12:30 • 19.10.17

 

Հոկտեմբերի 19-ին, ժամը 09:55-ին ՀՀ ԱԻՆ տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի հուշահամալիրի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում:

Ինչպես տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել քարաթափում (մոտ 5 խմ):

Փրկարարները և կոմունալ ծառայության աշխատակիցներն իրականացրել են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին: