ԻՊ հանդեպ հաղթանակից հետո կարող է գրանցվել ահաբեկչական սպառնալիքի աճ
ԱՄՆ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնսը չի բացառել, որ Իսլամական պետության հանդեպ հաղթանակից հետո կարող է գրանցվել ահաբեկչական սպառնալիքի աճ, փոխանցում են ամերիկյան լրատվամիջոցները:
Սեշնսը մասնավորապես հայտարարել է, որ ահաբեկչական վտանգը իրատեսական է, և ԻՊ դեմ հաղթանակից հետո ակնկալվում է ոչ թե ահաբեկչության նվազում, այլ նույնիսկ դրա հարձակումների աճ։
Հիշեղնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի գլխավորած միջազգային դաշինքը հայտնել էր, որ ԻՊ-ից 90 տոկոսով ազատագրված է դրա փաստացի մայրաքաղաքը համարվող սիրիական Ռաքքան։










