Կանադայի վարչապետը չի կարողացել զսպել արցունքները ռոքեր Գորդ Դաունիի մահվան կապակցությամբ (լուսանկարներ, տեսանյութ)

13:19 • 19.10.17

Կանադական Tragically Hip ռոք խմբի մեներգիչ Գորդ Դաունիի մահվան լուրը տխրեցրել է ոչ միայն հազարավոր կանադացիների, այլև երկրի վարչապետ Ջասթին Տրյուդոյին, որը չի կարողացել զսպել արցունքները:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, անթաքույց արտասվող Տրյուդոն լրագրողներին ասել է, որ ազգի լավագույն երաժիշտն իր համար ներշնչման աղբյուր է եղել:


«Այսօր առավոտյան մենք կորցրինք լավագույններից մեկին: Գորդն ընկերս էր, բայց միևնույն ժամանակ նա բոլորի ընկերն էր: Առանց Գորդ Դաունիի այս երկիրն առաջվանը չի լինի: Կարծում էի, որ կդիմանամ, բայց՝ ոչ»,-ասել է 45-ամյա վարչապետը:

Նշվում է, որ 53-ամյա Դաունիի մահվան պատճառը եղել է գլխուղեղի քաղցկեղը:

 

Canadian Prime Minister Justin Trudeau broke down in tears on Wednesday as she spoke about the late Gord Downie

 The Tragically Hip frontman was a friend of Trudeau, and his death from cancer clearly rocked the Canadian leader

Trudeau and Downie pictured above with Downie after the rocker was presented with a star blanket by the AFN Special Chiefs in December 2016

Картинки по запросу rocker Gord Downie