Իրադարձային
-ից
-ը
14:29 • 03.10.17ԿԺԴՀ-ից աշխատավորները զանգվածաբար հեռանում են ՉինաստանիցՆշվում է, որ չինացիների քաղաքականությունն աշխատավորների վերաբերյալ խստացել է Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներից հետո:
14:20 • 03.10.17Իրաքյան Քրդստանում պատրաստվում են խորհրդարանական ընտրությունների. քրդական լրատվամիջոցներԻրաքյան Քրդստանում անկախության հարցով հանրաքվեից հետո պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին։ Նշվում է, որ ընտրություններն, ամենայն հավանականությամբ, տեղի կունենան այս տարվա նոյեմբերի 1-ին: Ավելի վաղ հաղորդվում էր, որ անկախության հանրաքվեի ...
13:47 • 03.10.17Ըստ բացատրությունների՝ ծնվելուց հետո երեխան ճիչ է արձակել, ապա լռել. ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում ծննդկանի մոր կողմից նորածնին արտաքնոց նետելու դեպքիցԴեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչությունում:
13:00 • 03.10.17Քաղաքական որոշ ուժերի, անհատների համար սա պղտոր ջրում ձուկ որսալու հրաշալի հնարավորություն է. Շ. Թորոսյանը՝ Գումբուրդոյի բախումների մասինԱԺ պատգամավորը հայտնել է, որ կա նաև տեսակետ, թե սադրանքի հետևանք կարող է լինել այս ամենը, քանի որ առաջիկայում՝ հոկտեմբերի 21-ին, տեղական ինքնակառավարման ընտրություններ են սպասվում Վրաստանում:
12:53 • 03.10.17Հայաստանն ու Ադրբեջանը պետք է որսան պահը և լուծեն ԼՂ խնդիրն իրենց համար հարաբերականորեն բարենպաստ իրավիճակում. «Ռոսբալտ»Ինչ կշռադատված փաստաթուղթ էլ չդնեն երկու երկրների նախագահների առաջ՝ «սատանան մանրուքներում է», գրում է հեղինակը՝ հավելելով, որ այդ պատճառով երկու նախագահներն էլ պետք է քաջություն դրսևորեն և այդ գործը չհետաձգեն: Իրադարձությունների այդ զարգացումն ...
12:42 • 03.10.17ԱԺ–ն քննարկում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը (ուղիղ)«ՀՀ մասով ԵԱՏՄ պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ Ազգային ժողովի հայտարարության նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին նախագծում «Ելք» խմբակցությունը ...»։
12:31 • 03.10.17ԱՄՆ-ն կպահանջի, որ երկրում Կուբայի դիվանագիտական անձնակազմի երկու երրորդը լքի երկիրը. ReutersՆշվում է, որ նման կտրուկ որոշման պատճառ է դարձել «խորհրդավոր «հարձակումների» մի քանի ամիսը», որի պատճառով վատթարացել է Հավանայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների առողջական վիճակը:
12:05 • 03.10.17Ռուս սահմանապահները ձերբակալել են Արաքս գետում անօրինական ձկնորսության փորձ արած 2 անձիՌուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության՝ Հայաստանում տեղակայված սահմանապահ զորքերի Արմավիրի սահմանապահ վարչությունում սահմանապահները ձերբակալել են երկու իրավախախտի:
11:53 • 03.10.17Կատալոնիայի առաջնորդը ցանկանում է անկախության հարցով բանակցել Մադրիդի հետԿատալոնիայի առաջնորդ Կառլես Պուչդեմոնը դիմել է միջազգային հանրությանը՝ խնդրելով օգնել լուծել Իսպանիայի հետ անկախության հարցում առկա տարաձայնությունները:
11:28 • 03.10.17Լաս Վեգասում մարդկանց վրա կրակ բացած և 59 մարդու սպանած անձը մուլտիմիլիոնատեր էր. հրաձիգի եղբայր (լուսանկարներ)64-ամյա Ստեֆեն Փեդոքի եղբայրը պատմել է, որ նա միլիոններ էր աշխատել անշարժ գույքի գործարքներից: Նա նաև երկու ինքնաթիռ ուներ և մի քանի սեփականություն ԱՄՆ-ում։ Ըստ հրաձիգի եղբոր՝ նա նորմալ մարդ էր թվում՝ խաղամոլությունից զատ: Այնուամենայնիվ, նա գաղտնի ...
10:36 • 03.10.17Ինդոնեզիայում դժգոհություն է առաջացրել ծանոթությունների նոր հավելվածը, որն առաջարկում է «ևս մի կին» գտնելՀավելվածի ստեղծող Լինդու Պրանայաման առաջարկել է ինդոնեզացիներին, որոնց մեծ մասն իսլամ է դավանում, AyoPoligami ծառայության օգնությամբ կապվել կանանց հետ, որոնք «երազում են մեծ ընտանիքի մասին»:
10:12 • 03.10.17Թրամփը 1 րոպե լռությամբ հարգել է Լաս Վեգասում հարձակման զոհերի հիշատակը. Փարիզում մարել են Էյֆելյան աշտարակի լույսերը (լուսանկարներ)Թրամփը նշել է, որ «Լաս Վեգասում կատարվածն իսկական չարիքի գործողություն էր»: Հայտնի է, որ ավելի վաղ Թրամփը կարգադրել էր ի հիշատակ զոհերի դաշնային կառույցներում խոնարհել երկրի դրոշը:
10:00 • 03.10.17ԱԺ քառօրյա նիստը՝ ուղիղ. օրակարգում 3 տասնյակից ավելի նախագծեր ու համաձայնագրեր ենՀայաստանի Հանրապետության Ազգային ժողովը սկսել է հերթական քառօրյա նիստի աշխատանքները: Նիստի օրակարգում ընդգրկված են 3 տասնյակից ավելի օրենքի նախագծեր, այդ թվում նաև միջազգային համաձայնագրեր, որոնց մի մասը ԱԺ-ում քննարկվում են երկրորդ ընթերցմամբ: Հերթական քառօրյա նիստի ...
09:41 • 03.10.17Լաս Վեգասի հրաձիգը «միայնակ գայլ էր». ոստիկանությունը նրա տանն ու հյուրանոցային համարում մեծ քանակությամբ զենք-զինամթերք է հայտնաբերել«Ներկայում մենք այն կարծիքին ենք, որ նա միայնակ է գործել, միայնակ գայլ էր»,- ասել է շերիֆը: Միևնույն ժամանակ, նա մանրամասնել է, որ զանգվածային սպանդի դրդապատճառները դեռևս հայտնի չեն:
09:35 • 03.10.17Մահացել է ռոք երաժիշտ Թոմ ՓեթինTMZ-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ երգչի մոտ սրտի կանգ է տեղի ունեցել, նրան հայտնաբերել են անգիտակից պառկած Մալիբուում գտնվող իր տանը և տեղափոխել հիվանդանոց:
