ԿԺԴՀ-ից աշխատավորները զանգվածաբար հեռանում են Չինաստանից

14:29 • 03.10.17

Չինաստանում աշխատող ԿԺԴՀ-ի քաղաքացիները սկսել են զանգվածաբար վերադառնալ հայրենիք։ Դա տեղի է ունեցել, երբ երկրի իշխանությունները խստացրել են վիզաների երկարացման կանոնները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների առնչությամբ: Այդ մասին հայտնում է Yonhap հարավկորեական լրատվական գործակալությունը:


Նշվում է, որ չինացիների քաղաքականությունն աշխատավորների վերաբերյալ խստացել է Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի պատժամիջոցներից հետո:


2017 թվականի առաջին կեսին ԿԺԴՀ-ի հետ սահմանին գտնվող Դանդուն քաղաքում աշխատում էր Հյուսիսային Կորեայի առնվազն 20 հազար քաղաքացի: Այժմ նրանց թիվը զգալիորեն կրճատվել է:


Սեպտեմբերի 11-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել ԿԺԴՀ-ի դեմ պատժամիջոցների խստացման մասին: