Իրադարձային
-ից
-ը
06:57 • 03.10.17Լաս Վեգասում հրաձգության հետևանքով զոհերի թիվը հասել է 59-ի, 527 վիրավորներից 150–ի վիճակը ծայրահեղ ծանր էԼաս Վեգասում տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհվածների թիվը հասել է 59-ի, գրում են ամերիկյան լրատվամիջոցները:Նշվում է, որ քաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 527 տուժած, տեղի իշխանությունները կոչ են արել քաղաքացիներին շտապել մոտակա ...
06:13 • 03.10.17Բելգիայում էվթանազիայի միջոցով կյանքից հեռացել է ֆրանսիացի գրող Անն Բերտը59-ամյա գրողը վերջին մի քանի ամիսների ընթացքում պայքարում էր հատուկ թույլտվության համար: Բելգիայում էվթանազիան օրինականացվել է 2002 թվականից:
00:43 • 03.10.17Երևանի Դեմիրճյան փողոցի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվելՓրկարարները բացել են բնակարանի դուռը, նախասրահի հատակին հայտնաբերել՝ 1939 թ. ծնված Յ. Բ.-ի դին:
00:29 • 03.10.17Վթար Քարաշեն-Տեղ գյուղերի ավտոճանապարհին. կա վիրավորՊարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի 34 RP 005 (վարորդ՝ 1983 թ. ծնված Գ. Ք.) և «ԳԱԶ 53» մակնիշի 34 AL 784 (վարորդ՝ 1952 թ. ծնված Ա. Բ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները:
23:57 • 02.10.17Սպիտակ տունը նշել է Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության միակ թեմանՎաշինգտոնը Հյուսիսային Կորեայի հետ հետ չի բանակցի քաղաքական հարցերի շուրջ. երկխոսության միակ թեման կլինի ԱՄՆ քաղաքացիների ազատ արձակումը։
20:41 • 02.10.17Չնայած խաղողի որակն այս տարի ավելի լավն է, նույն 130 դրամով են վերցնում. գյուղացիները միայն խաղողի մթերման գներից են դժգոհԽաղող մթերող գյուղացիներն այս տարվա բերքից դժգոհ չեն, որակն էլ լավն է, միայն մթերման գներից են դժգոհ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին նշեց մի քանի հեկտար խաղողի այգի ունեցող Մամիկոն Եփրեմյանը` նկատելով…
19:54 • 02.10.17C-400 Հայաստանի դեմ կարող է օգտագործվել միայն այն դեպքում, եթե հայկական օդուժը հարձակվի Թուրքիայի վրա. Ալեքսանդր Խրամչիխին«Թուրքիան այդ զենքը կօգտագործի այն դեպքերում, երբ պետք լինի, բայց դժվար թե այն օգտագործվի Ռուսաստանի կամ ՆԱՏՕ-ի դեմ»,- նշեց նա՝ մատնանշելով իր` վերևում ասվածը, թե զենքի գնումը «սիրիական գործարքի» մաս է:
19:00 • 02.10.17Ձեռքբերումների մասին ամպագոռգոռ բաներ չեմ ուզում ասել, բայց դրանք ակնառու են. Վանաձորի քաղաքապետը` մեկամյա աշխատանքի մասինՄամիկոն Ասլանյանը նշեց, որ դրական փոփոխություններով չեն պատրաստվում բավարարել և թվարկեց դրանցից մի մասը. քաղաքում լայնամասշտաբ լուսավորության աշխատանքներ են կատարվել, մոտ 500 մլն դրամի...
18:42 • 02.10.17ԻՊ-ը ստանձնել է Լաս Վեգասում տեղի ունեցած հարձակման պատասխանատվությունը. ReutersՀիշեցնենք, որ Լաս Վեգասում քանթրի ոճի երաժշտության համերգի ժամանակ տեղի ունեցած հարձակման հետևանքով մահացել է 50 մարդ: Քլարք շրջանի պաշտոնյաները հայտնել են նաև, որ հարձակումից հետո դեպքի վայրից հիվանդանոց է տեղափոխվել 406 մարդ:
18:25 • 02.10.17Իսպանիան հնարավոր է Կատալոնիային զրկի ինքնավարության կարգավիճակից. Իսպանիայի արդարադատության նախարար«Մենք այդ դեպքում կարող ենք օգտագործել օրենքի ուժը: Մեր պարտականությունն է լուծել խնդիրները, և մենք դա կանենք»,- ընդգծել է Կատալան:
17:26 • 02.10.17Լաս Վեգասում կրակահերթ բացած անձն ինքնասպան է եղել մինչ ոստիկանության ժամանելը (լուսանկարներ, տեսանյութ)Գործակալությունը հաղորդում է նաև, որ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել տղամարդու տանը: Ոստիկանությունը շրջապատել և մտել է Լաս Վեգասից 80 մղոն դեպի հյուսիս գտնվող 3-սենյականոց տուն, որտեղ 64-ամյա...
17:06 • 02.10.17Չինուհի մոդելն ուղևորության տոմս է շահել ու մահացել ֆոտոսեսիայի ժամանակՍայպան կղզի ուղևորությունն աղջիկը հաղթել էր իր հետևորդների ակտիվության շնորհիվ։ Չինական «Ցի Բաո» ընկերությունը խնդրել էր համացանցի օգտատերերին քվեարկել իրենց սիրելի մոդելի օգտին...
16:48 • 02.10.17Իրաքյան Քրդստանը վերահսկում է Թուրքիայի հետ սահմանը. Քրդստանի նախագահի խորհրդականԽորհրդականի խոսքով՝ իրաքյան իշխանությունների փորձը՝ վերահսկողություն սահմանել սահմանային անցակետերի նկատմամբ, «հակասում է Իրաքի սահմանադրությանը և դաշնային օրենքներին»:
16:46 • 02.10.17Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին«Վշտի ու կորստի այս ծանր պահին իմ խորին ցավակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Նահանգների բարեկամ ժողովրդին ու զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում: Մենք աղոթում ենք ԱՄՆ ժողովրդի հետ միասին ...»։
16:33 • 02.10.17Զապորոժիեի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով 4 ադրբեջանցի է զոհվել (լուսանկարներ)Հրդեհը բռնկվել է 2-րդ հարկում, սակայն մարդիկ չեն կարողացել ցատկել պատուհաններից՝ դրանց վրա եղած մետաղյա ճաղերի պատճառով: Մինչդեռ միջանցքը ծխահարված ու անանցանելի է եղել:
