Չինուհի մոդելն ուղևորության տոմս է շահել ու մահացել ֆոտոսեսիայի ժամանակ

17:06 • 02.10.17

Չինուհի մոդել Լյու Յուլինգը ֆոտոսեսիայի ժամանակ ընկել է լողավազանը, ինչի հետևանքով, այդպես էլ գիտակցության չգալով, մահացել է, գրում է բրիտանական The Daily Mail պարբերականը՝ հավելելով, որ դեպքը տեղի է ունեցել խաղաղօվկիանոսյան Սայպան կղզու հյուրանոցներից մեկում։


Հյուրանոցի աշխատակիցներին հաջողվել է դուրս բերել նրան լողավազանից, սակայն մեկ օր անց, այդպես էլ գիտակցության չգալով, աղջիկը մահացել է։


Լյու Յուլինգի հետ միասին լողավազանն է ընկել նկարահանման խմբի ևս 2 անդամ, սակայն նրանց հաջողվել է փրկել։ Նրանք հայտնվել են 1,8 մետր խորության վրա, իսկ աղջիկը՝ 3 մետր խորության վրա։


Սայպան կղզի ուղևորությունն աղջիկը հաղթել էր իր հետևորդների ակտիվության շնորհիվ։ Չինական «Ցի Բաո» ընկերությունը խնդրել էր համացանցի օգտատերերին քվեարկել իրենց սիրելի մոդելի օգտին, և նրանց մեծամասնությունն ընտրել է Լյու Յուլինգին։


Այժմ ընկերությունը պարտավորվել է հոգալ հուղարկավորության ծախսերը։ 


Նշենք, որ Weibo սոցցանցում նա ուներ 150.000 հետևորդ։

 

Jovie Liu Youling, posed for a picture at an airport before flying to Saipan for a photoshootThe 25-yer-old cosplay model (right) was chosen by her social media fans for the tripShe fell into the swimming pool at Sea Fun Villa during a photoshoot on September 25She died from lack of oxygen to the brain at Commonwealth Healthcare Corporation