Զապորոժիեի հոսթելներից մեկում հրդեհի հետևանքով 4 ադրբեջանցի է զոհվել (լուսանկարներ)

16:33 • 02.10.17

Ուկրաինական Զապորոժիե քաղաքի հոսթելներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, որից 4-ն՝ ադրբեջանցի:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, հրդեհը բռնկվել է 2-րդ հարկում, սակայն մարդիկ չեն կարողացել ցատկել պատուհաններից՝ դրանց վրա եղած մետաղյա ճաղերի պատճառով: Մինչդեռ միջանցքը ծխահարված ու անանցանելի է եղել: Դրա հետևանքով հոսթելի բնակիչները հայտնվել են թակարդում:

Այնուհանդերձ՝ դեպքի վայր ժամանած փրկարարներին հաջողվել է փրկել 4 մարդու, այդ թվում՝ 2009թ. ծնված մի երեխայի:

 

Пожежа у Запоріжжі 

Пожежа у Запоріжжі

Пожежа у Запоріжжі