Սպիտակ տունը նշել է Հյուսիսային Կորեայի հետ երկխոսության միակ թեման

23:57 • 02.10.17

Վաշինգտոնը Հյուսիսային Կորեայի հետ հետ չի բանակցի քաղաքական հարցերի շուրջ. երկխոսության միակ թեման կլինի ԱՄՆ քաղաքացիների ազատ արձակումը։

Ինչպես տեղեկացնում է gazeta.ru-ն, այդ մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Սառա Սանդերսը։

«Մենք հստակ հասկացնել տվեցինք, որ այժմ ԿԺԴՀ–ի հետ բանակցելու ժամանակը չէ։ Միակ թեման, որը մենք խոսելու ենք նրանց հետ, ձերբակալված ամերիկացիների ազատ արձակումն է։ Դրանից բացի որևէ բանակցություն չի լինելու»,–ասել է Սանդերսը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «ժամանակի կորուստ» էր անվանել Հյուսիսային Կորեայի հետ երկխոսություն սկսելու փորձը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնին կոչ էր արել «խնայել ուժերը»։