Իրադարձային
-ից
-ը
23:40 • 11.09.17Ռուսաստանի բնակչության կյանքի տևողությունը գերազանցել է պատմական ռեկորդըՌուսաստանի բնակչության կյանքի տևողությունն առաջին անգամ հասել է 72.5 տարեկանի՝ գերազանցելով պատմական ռեկորդը:
23:06 • 11.09.17Կիևում մետրոյի 4 կայարան է փակվել ծխի տարածման պատճառովԿիևի մետրոպոլիտենը սահմանափակել է գնացքների երթևեկությունը որոշ ուղղություններով ծխի տարածման պատճառով:
22:44 • 11.09.17Ուկրաինայում երկրորդ քրեական գործն են հարուցել Սաակաշվիլիի դեմՈւկրաինայի Լվովի մարզի ոստիկանությունը քրեական վարույթ է սկսել երկրի Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի երկրորդ մասով («Դիմադրություն իշխանության ներկայացուցչին»):
21:51 • 11.09.17Սաուդյան Արաբիան չեղարկել է Ռուսաստանից մսամթերքի ներկրման արգելքըՍաուդյան Արաբիան վերացրել է Ռուսաստանից տավարի, ոչխարի, այծի, թռչնի մսի և հավկիթի, ինչպես նաև վերամշակված մսամթերքի մատակարարման արգելքը:
21:22 • 11.09.17Ռուսաստանում շները հոշոտել են 2-ամյա փոքրիկին. երեխան մահացել էՌուսաստանի Իրկուտսկի մարզի Վիխորևկա քաղաքում երկու շուն հոշոտել են փոքրիկ երեխային, ինչի հետևանքով փոքրիկը մահացել է:
21:16 • 11.09.17Մոսկվայում թալանել են «Չելսի» խմբի նախկին մեներգչինՄոսկվայում չորս չարագործ թալանել է «Չելսի» փոփ-խմբի նախկին մեներգիչ, «Աստղերի ֆաբրիկա» հեռուստատեսային երաժշտական նախագծի շրջանավարտ Ռոման Արխիպովին:
21:00 • 11.09.17ՌԴ-ն երկար ժամանակով չի կարող արգելափակել ԱՄՆ-ից կամ Արևմուտքից Հայաստան եկող ներդրումները․ Ռիչարդ ԿիրակոսյանԴիտարկմանը՝ արդյոք Հայաստանը կարո՞ղ է ակնկալել, որ օրինակ՝ ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարած 8 միլիարդ դոլարի ներդրումներն այն պարագայում, երբ, օրինակ՝ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ը հանձնվել է «Տաշիր Կապիտալ» ՓԲԸ-ին, որը…
20:49 • 11.09.17Մոսկվան մտադիր է կրճատել ՌԴ-ում աշխատող ամերկացի դիվանագետների թվաքանակըՄոսկվան կրկին կկրճատի ՌԴ-ում ամերիկացի դիվանագետների թվաքանակը և կփոփոխի դիվանագիտական առաքելության ձևաչափը:
20:11 • 11.09.17Արգելի ջրամբարում 27-ամյա աղջկա որոնողական աշխատանքներն անարդյունք են ավարտվելՍեպտեմբերի 11-ին, ժամը 09։11-ին Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Արգելի ՀԷԿ-ի ջրամբարի տարածք է մեկնել ԱԻՆ մեկ մարտական հաշվարկ: Ջրափրկարարները սկսել են որոնողական աշխատանքները, որոնք, սակայն, ավարտվել են անարդյունք: Սոլակ գյուղի բնակիչ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.-ը տանից դուրս է եկել և...
20:06 • 11.09.17Երևանում շենքի բակում կնոջ դի է հայտնաբերվել. մահվան հանգամանքները պարզվում են. Shamshyan.comԱյսօր՝ սեպտեմբերի 11-ին, ժամը 18:30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆուչիկի 17 շենքի բակում կնոջ դի կա: «Հարևանները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ նա հոգեկան խնդիրներ է ունեցել: Փաստի առթիվ քննիչի...
19:51 • 11.09.17Աֆղանստանում մահապարտ ահաբեկիչը վիրավորել է ՆԱՏՕ-ի մի քանի զինվորականիՄիջադեպը տեղի է ունեցել կենտրոնական Աֆղանստանի Պարվան պրովինցիայում: Մահապարտ ահաբեկիչն ակտիվացրել է ինքնաշեն պայթուցիկ սարքը:
17:15 • 11.09.17Շվեյցարիայում երկու գնացք է բախվել, վիրավորվել է ավելի քան 27 մարդԼրատվամիջոցների տեղեկություններով՝ միջադեպը տեղի է ունեցել երկուշաբթի առավոտյան Անդերմատ գյուղի կայարանում:
15:54 • 11.09.17Դա հանցագործություն է և պետք է պատժվի. Պորոշենկոն Սաակաշվիլիի կողմից սահմանը ճեղքելու մասինՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանցագործություն է անվանել Ուկրաինա-Լեհաստան սահմանին Վրաստանի նախկին նախագահ, Ուկրաինայի Օդեսա շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը:
15:51 • 11.09.17Օբաման զարմացրել է ավագ դպրոցի աշակերտներին՝ անակնալ հայտնվելով դասարանում (տեսանյութ)ներկայացված տեսանյութում երևում է՝ ինչպես են ուսանողներն ապշում՝ դժվարանալով հավատալ իրենց աչքերին: Սկզբում նրանք ուղղակի զարմացած նայում են նախկին ղեկավարին:
15:48 • 11.09.17Առիթները պետք է օգտագործենք, որ աշխարհում չընկալվի, թե Արցախյան հարցն ունի հոգևոր կոմպոնենտ. Թևան Պողոսյան (տեսանյութ)Թևան Պողոսյանն ասաց, որ տեքստերից հասկանալի է դառնում, որ ոչ միայն ռազմագերիների փոխանակման խնդիրն է դրված, այլ ցանկացած քաղաքացու, ինչը ցույց է տալիս, որ հոգևոր առաջնորդների համար իրենց հոտի ցանկացած անդամ հավասարազոր է և կարգավիճակներով չեն քննարկվում:
