Ուկրաինայում երկրորդ քրեական գործն են հարուցել Սաակաշվիլիի դեմ

22:44 • 11.09.17

Սեպտեմբերի 11-ին Ուկրաինայում երկրորդ քրեական գործն է հարուցվել Օդեսայի նախկին նահանգապետ և Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի դեմ՝ երկրի պետական սահմանը հատելու հետ կապված:

Ինչպես հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան», Ուկրաինայի Լվովի մարզի ոստիկանությունը քրեական վարույթ է սկսել երկրի Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի երկրորդ մասով («Դիմադրություն իշխանության ներկայացուցչին»):

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ուկրաինացի օրինապահներն արդեն մեկ գործ հարուցել էին Սաակաշվիլիի դեմ՝ «պետական սահմանն անօրինաբար հատելու» փաստով:

Սաակաշվիլին ընտանիքի անդամների և Յուլիա Տիմոշենկոյի հետ միասին Ուկրաինայի սահմանը նախօրեին հատել է Լեհաստանի կողմից: