Մոսկվայում թալանել են «Չելսի» խմբի նախկին մեներգչին
Մոսկվայում չորս չարագործ թալանել է «Չելսի» փոփ-խմբի նախկին մեներգիչ, «Աստղերի ֆաբրիկա» հեռուստատեսային երաժշտական նախագծի շրջանավարտ Ռոման Արխիպովին: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը:
Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել սեպտեմբերի 9-ին: Երգչի վրա հարձակում գործած անձանց ինքնությունը դեռևս չի պարզվել:
«Մոտավորապես գիշերվա ժամը երեքին բռնություն գործադրելով, վնաս չհասցնելով կյանքին և առողջությանը՝ Ռոման Արխիպովից 85 000 ռուբլի արծաթե թևնոց են գողացել և թաքնվել են»,- ընդգծել է աղբյուրը:
Քրեական գործ է հարուցվել Ռուսաստանի Քրեական օրենսգրքի՝ գողության մասին 161-րդ հոդվածով:










