Ռուսաստանի բնակչության կյանքի տևողությունը գերազանցել է պատմական ռեկորդը

23:40 • 11.09.17

Ռուսաստանի բնակչության կյանքի տևողությունն առաջին անգամ հասել է 72.5 տարեկանի՝ գերազանցելով պատմական ռեկորդը:

Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ մեջբերելով ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովային: Գերատեսչությունից հայտնում են, որ ՌԴ վիճակագրական գործակալության տվյալներով՝ սույն տարվա 7 ամսվա ընթացքում ռուսների կյանքի տևողությունը մեծացել է 0.63 տարով՝ երկրի պատմության մեջ առաջին անգամ հասնելով 72.5 տարեկանի:

Ի դեպ՝ տղամարդկանց մոտ կյանքի տևողությունը 66.5-ից հասել է 67.5-ի, իսկ կանանց մոտ՝ մինչև 77.4 տարի:

Նշվում է, որ կյանքի տևողության աճը պայմանավորված է հիմնական հիվանդություններից՝ արյան շրջանառության, նորագոյացությունների, թոքախտի հետ կապված մահացության դեպքերի նվազմամբ: