Ռուսաստանում շները հոշոտել են 2-ամյա փոքրիկին. երեխան մահացել է

21:22 • 11.09.17

Ռուսաստանի Իրկուտսկի մարզի Վիխորևկա քաղաքում երկու շուն հոշոտել են փոքրիկ երեխային, ինչի հետևանքով փոքրիկը մահացել է:

Ինչպես հաղորդում է Life.ru-ն՝ հղում անելով Քննչական կոմիտեի տարածաշրջանային վարչության մամուլի ծառայությանը, երկու տարեկան տղայի մարմինը գտել են հարևան հողատարածքում՝ կենդանիների կծածների բազմաթիվ հետքերով:

Հարևանները պատմել են, որ շների տիրոջը բազմիցս նկատողություն են արել կենդանիների ագրեսիվության պատճառով, սակայն տղամարդը որևէ գործողություն չի ձեռնարկել:

Հարցաքննության ժամանակ շների տերը խոստովանել է իր մեղքը: Կենդանիներին վերացրել են, քանի որ դրանք վտանգ էին ներկայացնում շրջապատի համար: