Օբաման զարմացրել է ավագ դպրոցի աշակերտներին՝ անակնալ հայտնվելով դասարանում (տեսանյութ)
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման շոկի է մատնել Վաշինգտոնի ավագ դպրոցներից մեկի աշակերտներին, երբ անսպասելիորեն բացել է դասարանի դուռն ու ներս մտել:
Ինչպես նշում է cbsnews.com-ը ստորև ներկայացված տեսանյութում երևում է՝ ինչպես են ուսանողներն ապշում՝ դժվարանալով հավատալ իրենց աչքերին: Սկզբում նրանք ուղղակի զարմացած նայում են նախկին ղեկավարին:
«Դե՛, ինչպե՞ս եք»,-հարցնում է ժպտադեմ Օբաման՝ առաջանալով ու նստելով ուսանողների կողքին: Նրանց ողջունելուց հետո ԱՄՆ պատմության մեջ առաջին սևամորթ նախագահն ասել է. «Ես հավատացած եմ, որ մեր այժմյան խնդիրների մեծ մասը հենց դուք եք լուծելու»:
Աղբյուրը մանրամասնում է, որ Օբամայի անակնկալ այցի նպատակն է եղել ուսանողների հետ կյանքում ունեցած նպատակներին հասնելու, լավ կրթություն ստանալու ու մի շարք այլ հարցերի շուրջ մտերմիկ քննարկումը:










