Իրադարձային
-ից
-ը
08:34 • 05.06.17Ջերմուկում տեղակայված գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցելԱրտակարգ իրավիճակների նախարարություն հունիսի 4-ին՝ ժամը 00:03-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Պարզվել է, որ Երևանյան խճուղու թիվ 5 հասցեում ...
22:06 • 04.06.17Լոնդոնի բնակիչն ահաբեկչությունից հետո վերադարձել է ռեստորան և վճարել հաշիվըԱհաբեկչության հետևանքով 7 մարդ է զոհվել, 48-ը վիրավորվել է: Վիրավորներից 20-ի վիճակը ներկա պահին գնահատվում է որպես ծայրահեղ ծանր:
18:21 • 04.06.17Քյոլնում արագընթաց գնացքը դուրս է եկել գծերիցDeutsche Bahn երկաթուղային կոնցեռնի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: Գնացքում եղել է միայն մեքենավարը, նա չի տուժել:
18:15 • 04.06.17Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Բրիտանիայի վարչապետին«Դժվարին այս պահին իմ զորակցությունն եմ հայտնում Ձեզ, Միացյալ Թագավորության ողջ բարեկամ ժողովրդին և զոհվածների հարազատներին՝ մաղթելով ուժ և ոգու տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում։
18:03 • 04.06.17ՀՀ տարածքում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. վնասներ չկանԱյսօր՝ տեղական ժամանակով ժամը 17:12-ին (Գրինվիչի ժամանակով` 13:12-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժ է գրանցվել Աբովյան քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում:
17:46 • 04.06.17Մալթայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի մասինԱզգայնական կուսակցությունից նրա մրցակից Սայմոն Բուսուտիլն արդեն ընդունել է պարտությունը:
16:37 • 04.06.17Լոնդոնի ոստիկանությունը 12 մարդ է ձերբակալել Լոնդոնի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբՈստիկանությունը հավելել է, որ արվարձանի մի շարք հասցեներում խուզարկություններ են ընթանում:
16:19 • 04.06.17Ընտրությունները Մեծ Բրիտանիայում կանցկացվեն հունիսի 8-ին՝ չնայած ահաբեկչություններինՉնայած ահաբեկչություններին՝ ընտրությունները Մեծ Բրիտանիայում կկայանան հունիսի 8-ին, ինչպես նախատեսված էր:
15:03 • 04.06.17Ռուսաստանում տղամարդը նույն բնակավայրում 8 մարդ է գնդակահարելԻրավապահների փոխանցմամբ՝ զանգվածային սպանությունն իրաործելու համար կասկածվում է Մոսկվայի 45-ամյա բնակիչը, որը ամառանոցային բնակավայրում ալկոհոլային խմիչքներ է ընդունել այլ մարդկանց հետ:
12:48 • 04.06.17«Յուվենտուս»-«Ռեալ» հանդիպումից հետո ավելի քան 600 երկրպագու է տուժել հրմշտոցից (տեսանյութ)Մոտ 600 ֆուտբոլի երկրպագու է տուժել Տուրինում՝ Սան Կառլո հրապարակում Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ժամանակ «Յուվենտուս»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի միջև հանդիպմանը հետևելու ժամանակ: Ինչպես նշում է lenta.ru-ն...
11:49 • 04.06.17Երևան-Արմավիր մայրուղին փակած գյուղացիները ոստիկանների միջամտությամբ բացել են այն. գյուղացիներին խոստացել են մինչև օրվա վերջ լուծել հարցըՈստիկանների միջամտությամբ Մրգաշատի և հարակից գյուղերի բնակիչներն արդեն բացել են Երևան-Արմավիր մայրուղին: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը չի հանդիպել գյուղացիներին...
10:41 • 04.06.17Մրգաշատցիները փակել են Երևան-Արմավիր մայրուղին. պահանջում են լուծում տալ ոռոգման ջրի խնդրինԱյս պահին Երևան-Արմավիր մայրուղին փակ է երկկողմանի: Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչները փակել են ճանապարհը և պահանջում են, որպեսզի մարզպետը լուծում տա ոռոգման ջրի խնդրին: Tert.am-ի թղթակիցը հայտնում է, որ մրգաշատցիներին միացել են նաև հարակից գյուղերի բնակիչները:
10:17 • 04.06.17Ձկնորսական նավակով Սևանա լիճ դուրս եկած և չվերադարձած երկրորդ ծովագյուղցու դին է հայտնաբերվելԱյսօր ժամը 09:01-ին Սևանա լճում վերսկսվել են ձկնորսական նավակով լիճ դուրս եկած և չվերադարձած Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ գյուղի բնակիչներ՝ Գ. Ս.-ի և Կ. Ս.-ի որոնողական աշխատանքները: Ինչպես...
06:38 • 04.06.17ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի գործիքն է, որտեղ միայն վասալներ կան. ՊուտինԵրբ որևէ պետություն դառնում է ՆԱՏՕ-ի անդամ, նրա համար արդեն բարդ է դիմադրել ՆԱՏՕ-ի երկիր-առաջնորդ ԱՄՆ-ին։ Եվ այնտեղ հեշտորեն կարող են հայտնվել թե հակահրթիռային պաշտպանության համակարգեր, թե նոր բազաներ, թե նոր հարվածային համալիրներ։
04:53 • 04.06.17Լոնդոնի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 7-ի. բոլոր ահաբեկիչները սպանվել են (տեսանյութեր, լուսանկարներ)Լոնդոնի ոստիկանությունը հրապարակել է հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնի կամրջի վրա և Բորո շուկայի տարածքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի ստույգ թիվը, որը հասել է 7-ի: Բուժաշխատողները քաղաքի տարբեր հիվանդանոցներ են...
