ՀՀ տարածքում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել. վնասներ չկան

18:03 • 04.06.17

Այսօր՝ տեղական ժամանակով ժամը 17:12-ին (Գրինվիչի ժամանակով` 13:12-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից երկրաշարժ է գրանցվել Աբովյան քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք ընկած հատվածում: 

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, երկրաշարժը գրանցվել է հյուսիսային լայնության 40.290 և արևելյան երկայնության 44.840 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան, Աբովյան քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք), օջախի 8 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ: 

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 3 բալ: 

«Երկրաշարժից որևէ հետևանք, որևէ վնաս չկա: Ընդամենը երեք բալ ուժգնություն է ունեցել և լեռնային հատվածում է եղել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԻՆ «Սեյսմիկ պաշտպանության ծառայության» գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանը: