Ռուսաստանում տղամարդը նույն բնակավայրում 8 մարդ է գնդակահարել

15:03 • 04.06.17

Ռուսաստանի Տվերի մարզի Ռեդկինո բնակավայրում տղամարդը գնդակահարել է 8 մարդու, ինչի առնչության Քնչական կոմիտեն քրեական գործ է հարուցել:

Ինչպես նշում է ria.ru-ն՝  սպանվածներից 2-ը կին են, 6-ը՝ տղամարդ:

Իրավապահների փոխանցմամբ՝ զանգվածային սպանությունն իրաործելու համար կասկածվում է Մոսկվայի 45-ամյա բնակիչը, որը ամառանոցային բնակավայրում ալկոհոլային խմիչքներ է ընդունել այլ մարդկանց հետ:

Սեղանի շուրջ գտնվելու ժամանակ նրանց միջև վեճ է սկսել, ինչից հետո տղամարդը գնացել է տուն ու հետ վերադարձել որսորդական հրացանով:

Տղամարդու բացած կրակահերթի ժամանակ մի քանի հոգու հաջողվել է թաքնվել ու փրկվել: Հայտնի է, որ նրանցից մեկը թաքնվել է ծածկոցի տակ ու վիրպել հարբած տղամարդու տեսադաշտից: