Քյոլնում արագընթաց գնացքը դուրս է եկել գծերից

18:21 • 04.06.17

Գերմանական Քյոլն քաղաքում արագընթաց միջքաղաքային գնացքը դուրս է եկել գծերից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

Deutsche Bahn երկաթուղային կոնցեռնի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան: Գնացքում եղել է միայն մեքենավարը, նա չի տուժել: 

Հաղորդվում է, որ դեպքի պատճառով արգելափակվել են երկաթուղային ճանապարհները: Երկաթուղային հաղորդակցությունը մասամբ դադարեցվել է: