Մալթայի վարչապետը հայտարարել է արտահերթ ընտրություններում տարած հաղթանակի մասին

17:46 • 04.06.17

Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատը հայտարարել է արտահերթ խորհրդարանական ընտրություններում հաղթանակի մասին: Նա անցած ամիս հայտարարել էր արտահերթ ընտրությունների անցկացման մասին իր ընտանիքի և գործընկերների հասցեին հնչած կոռուպցիայի մեջ մեղադրանքներից հետո, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Մուսկատը հայտարարել է իր աջակիցներին, որ մարդիկ քվեարկել են իր տնտեսական քաղաքականության շարունակության օգտին:


Ազգայնական կուսակցությունից նրա մրցակից Սայմոն Բուսուտիլն արդեն ընդունել է պարտությունը:


Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ավելի վաղ մեղադրանքներ էին հնչում այն մասին, որ Ջոզեֆ Մուսկատի կինը կապված է Պանամայում գտնվող օֆշորային ընկերության հետ, որը գումարներ էր ստանում Ադրբեջանի իշխող ընտանիքի կողմից:


Մուսկատը և նրա կինը հերքում են մեղադրանքները: