Լոնդոնի ահաբեկչության զոհերի թիվը հասել է 7-ի. բոլոր ահաբեկիչները սպանվել են (տեսանյութեր, լուսանկարներ)
Լոնդոնի ոստիկանությունը հրապարակել է հունիսի 3-ի երեկոյան Լոնդոնի կամրջի վրա և Բորո շուկայի տարածքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների զոհերի ստույգ թիվը, որը հասել է 7-ի:
Ինչպես նշում է The Guardian-ը, բուժաշխատողները քաղաքի տարբեր հիվանդանոցներ են տեղափոխել գիշերային ահաբեկչական հարձակումներից տուժած 48 մարդու: Տուժածների մի մասին էլ բուժօգնություն է ցուցաբերվել անմիջապես դեպքի վայրում:
Բրիտանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ հունիսի 3-ի երեկոյան անհայտ անձինք սպիտակ մեքենայով բարձր արագության տակ դուրս են եկել Լոնդոնի կամրջի՝ հետիոտների համար նախատեսված հատված՝ վրաերթի ենթարկելով մարդկանց: Այնուհետև որսորդական դանակներով զինված տղամարդիկ դուրս են եկել մեքենայից ու հարձակվել անցորդների վրա: Նմանատիպ հարձակումներ են տեղի ունեցել նաև Վոքսհոլ թաղամասի տարածքներում:
Միջադեպերից որոշ ժամանակ անց Լոնդոնի ոստիկանությունը Բորոյում և Լոնդոնի կամրջի վրա կատարվածն ահաբեկչական հարձակում է որակել՝ ընդգծելով, որ Վոքսհոլի միջադեպը դրանց հետ առնչություն չունի:
Հայտնի է նաև, որ Լոնդոնում մարդկանց վրա հարձակված բոլոր 3 ահաբեկիչները սպանվել են:
Պարբերականը հավելում է, որ Միացյալ Թագավորության վարչապետը Թերեզա Մեյը, Լոնդոնի քաղաքապետ Սադիք Խանն ու երկրի առաջատար քաղաքական գործիչները տեղի ունեցածը սարսափելի պատահարներ են որակել ու իրենց ցավակցությունը հայտնել զոհերի հարազատներին:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում հունիսի 3-ի ուշ երեկոյան ահաբեկչական հարձակումներ են եղել միաժամանակ երեք տարբեր վայրերում՝ Լոնդոնի կամրջի վրա, Բորոու շուկայի տարածքում և Վոքսհոլլ շրջանում։







.jpg?1496558306213)










