«Յուվենտուս»-«Ռեալ» հանդիպումից հետո ավելի քան 600 երկրպագու է տուժել հրմշտոցից (տեսանյութ)
Մոտ 600 ֆուտբոլի երկրպագու է տուժել Տուրինում՝ Սան Կառլո հրապարակում Չեմպիոնների լիգայի եզրափակիչի ժամանակ «Յուվենտուս»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի միջև հանդիպմանը հետևելու ժամանակ:
Ինչպես նշում է lenta.ru-ն, Քարդիֆում կայացած խաղն ավարտվել է 1:4 հաշվով՝ իտալացիների պարտությամբ:
Տուրինաում խաղին մեծ էկրանների միջոցով հետևել է մոտ 20.000 մարդ: Հայտնի է, որ «Ռեալ»-ի 3-րդ գոլից հետո հրապարակում մի քանի հրավառելիք է պայթել, ինչին հաջորդել են խուճապն ու հրմշտոցը:
Այս ամենի հետևանքով տուժածների թիվը հասել է 600-ի: Անհետ կործաներիր մեջ կա 3 տարեկան երեխա:










